fbpx

Google-ի մասին ապշեցնող փաստեր, որոնց մասին հավանաբար չեք լսել

Մեզանից ո՞վ չգիտի ինչ է Google-ը: Իսկ քանի՞սը կարող են վստահորեն պնդել, որ երբեք չեն օգտվել այս ծառայությունից: Գրեթե ոչ ոք: Այսօր Alphabet Inc. հոլդինգը համարվում է ամենախոշոր ընկերությունը և շուկայական կապիտալիզացիան: իսկ ինքը՝ Google -ը վաղուց արդեն դարձել է մեր հավատարիմ ընկերն ու ուղեկցող արբանյակը ինտերնետ տարածության մեջ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 16 անհավանական փաստ ամենամեծ ընկերության մասին:

1. Google-ը հոգ է տանում իր աշխատակիցների մասին: Եթե նրանցից որևէ մեկը մահանում է, ապա նրա կինը կամ ամուսինը 10 տարի ստանում են նրա աշխատավարձի 50%-ը, իսկ նրա ժառանգներին մինչև 19 տարեկան դառնալը, ամեն ամիս փոխանցվում է 1000 դոլար:

2. Ամեն օր, Google-ը մշակում է 16% բացարձակ նոր հարցում:

3. «Բախտս կժպտա» («I’m Feeling Lucky») կոճակը՝ Google-ի համար ամենաթանկն է, քանի որ նրա վրա ամեն տարի ծախսվում է գրեթե 110 միլիոն: Եվ այդ ամենն այն պատճառով, որ նրանում գովազդ չկա:

4. Ամեն ամիս Google-ը մշակում է 2 միլիոնից ավել որոնողական հարցումներ ամբողջ աշխարհից:

5. Gmail փոստային ծառայության ծննդյան օրն է՝ 2004թ. ապրիլի 1-ը: Այն ժամանակ շատերը որոշեցին, որ դա հումոր է:

6. Ներկա պահին Google -ը աշխատում է մի համակարգչի ստեղծման վրա, որը կծրագրավորի ինքնուրույն (Neural Turing Machine):

7. Google  ստացել է իր անվանումը լրիվ պատահականորեն: Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը ուղղակի սխալվել են, երբ ցանկացել են գրել «Գուգոլ» («googol») բառը, այսինքն 10100 թիվը:

8. Google -ում չեն սիրում կատուներին և շատ են սիրում շներին: Նույնիսկ  ընկերության վարքագծի կոդեքսում է նշված, որ այն հանդիսանում է «շնասերների ընկերություն»:

9. 2013թ. Google-ը բացեց Calico ընկերությունը, որը զբաղվում է կյանքի երկարեցման պրոցեսների և մեթոդների ուսումնասիրությամբ:

10. Մի անգամ Սթիվ Ջոբսը զանգահարում է Google, միայն այն բանի համար, որպեսզի ասի, որ Google-ի լոգոի երկրորդ «Օ» տառի դեղնությունը «այդքան էլ ճիշտ չէ»:

11. Սյուզան Վոյչիցկին՝ YouTube-ի գլխավոր տնօրենը, այն մարդն էր, ով երիտասարդ Լարիին և Սերգեյին աշխատանքի համար տրամադրեց իր ավտոտնակը:

12. Google -ում գտնում են, որ ԲՈՒՀ-երում ոչ մի քննություն և թեստավորում չի կարող երաշխիք հանդիսանալ, որ մարդը խելացի է: Ընկերությունում ներկա պահին մոտ 15% աշխատակից երբեք չի սովորել ԲՈՒՀ-ում:

13. 2020թ. Google-ը նախատեսում է սքանավորել յուրաքանչյուր գիրք, որը տվյալ պահին գոյություն կունենա:

14. Google-ի համար աշխատում են ուղտեր: «Google Street View» ծառայության անապատում աշխատանքի համար օգնության են հասել ուղտերը:

15. Google-ի համար աշխատում են նաև այծեր: Ընկերությունը Մաունթին-Վյուում ունի մեծ հողակտոր, և որպեսզի այդ հողակտորը չպատվի մոլախոտերով՝ ժամանակ առ ժամանակ այնտեղ այցելության են գալիս այծերի հոտ՝ բաղկացած 200 այծից: Ինչո՞ւ այծեր, այլ ոչ թե խոտհնձիչ սարք, որը ավելի էժան կլիներ: Այն պատճառով, որ այծերը էկոլոգիապես ավելի մաքուր են և նաև աշխատակիցների համար է ուրախալի պատուհանի տակ տեսնել այծեր:

16. Տիրանոզավր Սթեն: Ամբողջ հասակով արհեստական ստեղծված տիրանոզավրը, որին գտել են ոչ հեռու այն վայրից, որտեղ գտնվում է ընկերությունը՝ կանգնած է ընկերության գրասենյակի առջև: Աշխատակիցները քնքշորեն նրան անվանում են Սթեն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Google-ի մասին ապշեցնող փաստեր, որոնց մասին հավանաբար չեք լսել
Սովորեցրեք երեխաներին երջանիկ լինել