Ձեզ ենք ներկայացնում փաստեր «Balenciaga» նորաձևության տան հիմնադրի մասին:
1. Նա 12 տարեկան հասակում սկսել է սովորել դերձակություն:
2. Փարիզում 1937 թվականին բացել է «Բալենսիագա» բարձր նորաձևության տունը: Նրա հաճախորդների թվում էին Իսպանիայի թագուհի Վիկտորիան, Բելգիայի թագուհի Ֆաբիոլան:
3. Նորաձևության պատմաբաններն երբեմն 1940-50-ական թվականների վերջերն անվանում են «Բալենսիագայի դարաշրջան»:
4. Կոկո Շանելը պնդում էր.
«Բալենսիագան միակ կուտյուրեն է, որը կարող է ինքնուրույն մոդելավորել, կտրել, ձևել և կարել։ Նա նախընտրում էր աշխատել խիտ, կոշտ կտորով, որը տալիս էր իր ստեղծագործություններին քանդակների նմանություն»։
5. Բալենսիագան իր ամբողջ կյանքում ընդամենը մի քանի հարցազրույց է տվել։ 1968 թվականին նա որոշեց ավարտել իր կարիերան և փակել նորաձևության տները Փարիզում, Սան-Սեբաստիայում և Մադրիդում։ Այդուհանդերձ, այդ մասին անձամբ չի տեղեկացրել իր գործընկերներին և հրաժեշտ չի տվել նրանց:
6. Բալենսիագայի մտքերը կատարելագործել են նրա աշակերտները:
7. Այժմ Բալենսիագա ապրանքանիշը պատկանում է Գուչի կազմակերպությանը։
8. Բալենսիագան նշվում է Ռեմարկի «Կյանքը պարտքով» և «Ստվերները դրախտում» վեպերում։
9. Ըստ կինոռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի՝ «Երևակայական թել» ֆիլմի սցենարը գրելու և նկարահանումների ժամանակ նրան ոգեշնչել են Բալենսիագայի կյանքի որոշ փաստեր:
10. Քրիստիան Դիորը ասել է.
«Նորաձևությունը նման է նվագախմբի, և մեր ղեկավարը Բալենսիագան է: Մենք ընդհամենը երաժիշտներ ենք, ովքեր հետևում են նրա թելադրած ուղղությանը»:
Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Վարդանյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: