fbpx

Facebook-ը հետևում է ձեզ, նույնիսկ եթե դուրս եք գալիս: Ահա ինչպես անջատել դա

Facebook-ը չթույլատրված լրտեսության համար բազմիցս հայտնվել է սկանդալների մեջ: Հայտնի է, որ սոցիալական ցանցը հավաքում է օգտատերերի ինտերնետ ակտիվության տվյալները ջնջված և հրապարակված ստատուսներից, մեկնաբանություններից և այլն: Բայց պարզվում է, ընկերությունը հետևում է նույնիսկ նրանց, ովքեր ընդհանրապես չունեն անձնական հաշիվ այդ սոցիալական ցանցում:

Ինչո՞ւ է դա պետք

Ընկերության ներկայացուցիչները արդարացնում են իրենց լրտեսությունը բավական անմեղ քողի ներքո՝ իբր նպատակն է ըստ հետաքրքրությունների թիրախային շուկայի ձևավորումը: Այսինքն գովազդներ որոնք ըստ հետաքրքրությունների ուղղված են մարդկանց որոշակի խմբերին: Ձեր ֆեյսբուքյան խմբերի, լայքերի, միջոցառումների և հետաքրքրությունների մասին ինֆորմացիան Facebook-ին հարկավոր է, որպեսզի ցուցադրեն ձեր հետաքրքրություններին առավել մոտ գովազդային հայտարարություններ: Եվ արվում է դա՝ առանց որևէ օգտատերի համաձայնության:

Ի՞նչ տեղեկատվություն է հասանելի Facebook-ին

Սոցցանցում ձեր ակտիվության վերլուծության ճանապարհով կարելի է շատ ավելին պարզել, քան դուք կարող եք պատկերացնել՝ ձեր կրթության աստիճանը, եկամուտի աստիճանը, ընտանեկան կարգավիճակը, հասցե, հեռախոսահամարներ, առավել հաճախվող վայրեր և այլն: Անձնական հաշվի ջնջումը ոչ մի կերպ չի ազդի լրտեսության գործընթացի վրա, որովհետև տվյալների բազայում արդեն իսկ ամեն ինչ պահպանված է:

Ինչպե՞ս պաշտպանվել լրտեսությունից

  • Խուսափեք անձնական տվյալներ պարունակող հրապարակումներից:
  • Մի տեղադրեք ձեր երեխաների լուսանկարները:
  • Օգտագործեք առաձին դիտարկիչներ (բրաուզեր) Facebook-ի և մնացած բոլորի համար:
  • Ձեր սմարթֆոնում մի տեղադրեք Facebook Messenger:

Ձեր սարքերում գովազդային թրեքինգը անջատելու համար՝ հետևեք հետևյալ ցուցումներին.

iPhone և iPad սարքերի վրա ընտրեք «Կարգավորումներ > Գաղտնիություն > Գովազդ» և ընտրեք «Սահմանափակել գովազդի թրեքինգը» ֆունկցիան:

Android սարքերում ընտրեք «Կարգավորումներ > Google > Գովազդ», իսկ հետո անջատեք «Անձնավորել գովազդը հավելվածներում» ֆունկցիան:

Դիտարկչում բացեք «Կարգավորումներ > Ցուցադրել հավելյալ կարգավորումները > Անձնական տվյալներ» մենյուն և միացրեք «Ուղղարկել դուրս եկող թրաֆիկի հետ հետևելու արգելքը»:

2015թ. հունվարի 31-ից օգտատերերը հնարավորություն են ստացել հրաժարվել տվյալների հավաքագրման ծրագրի մասնակցությունից: Դրա համար համակարգչի մեջ տեղադրվում է cookie ֆայլեր, որոնք թույլ չեն տալիս այլ ինֆորմացիա հավաքագրող cookie ֆայլերին տեղադրվել օգտատիրոջ համակարգչում: Սակայն, եթե համակարգում մնում են հին cookie-ներ, նրանք շարունակում են կատարել իրենց նախնական ֆունկցիաները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Facebook-ը հետևում է ձեզ, նույնիսկ եթե դուրս եք գալիս: Ահա ինչպես անջատել դա
Անգլիացի լուսանկարչուհին ստեղծում է աղջիկների անհավանական գեղեցիկ և հեքիաթային լուսանկարներ