fbpx

Facebook-ը կդառնա Google-ի «սարսափը»

Facebook-ում իրոք աշխատում են սեփական որոնողական համակարգի վրա: Այս մասին հայտնել է ընկերության նախագահ Մարկ Ցուկերբերգը TechCrunch Disrupt կոնֆերանսի ժամանակ: Նա նշել է որ սոցիալական ցանցը որոշ առումներով մտադիր է մուտք գործել որոնողական համակարգերի բիզնես:

Խոսակցությունները այն մասին, որ Facebook-ը մտադիր է զբաղվել առցանց որոնմամբ, պտտվում են արդեն մի քանի տարի: Այս տարվա մարտին հայտնի դարձավ սոցիալական ցանցի գաղտնի նախագծի մասին, որի վրա աշխատում են երկու տասնյակ մարդ, իսկ գաղտնի բաժինը ղեկավարում է Google-ի նախկին ինժեներ-ծրագրավորող Լարս Ռասմուսենը:

Նախագծի նպատակն է՝ բարելավել որոնումը ստատուսներում, նշումներում, տեսանյութերում և կայքում գտնվող այլ տվյալներում, ինչպես նաև համացանցի քոնթենթներում, որոնք նշված են Like կոճակով: Այժմ Facebook-ում որոնումը հիմնված է Microsoft-ի Bing տեխնոլոգիայի վրա: Այն թույլ է տալիս գտնել ընկերներին և բրենդերի էջեր, բայց ունակ չէ մշակել բարդ հարցումները:

Ելույթ ունենալով TC Disrupt-ում, Ցուկերբերգը հայտարարեց, որ օգտատերերը ամեն օր ներմուծում են միլիարդավոր որոնողական հարցումներ՝ ընդ որում ընկերությունը ոչ մի ուժ չի ներդնում այդ ուղղությամբ: Որոշ ժամանակ անց, նշում է նա, իրավիճակը կփոխվի:

Ցուկերբերգի խոսքերով, որոնողական համակարգը կկարողանա ոչ միայն ընկերներին և բրենդերի էջեր գտնել, այլ նաև պատասխանել օգտատերերի հարցերին. «Ովքե՞ր են այն ընկերները կամ ընկերների ընկերները, որոնք աշխատում են այն ընկերությունում, որտեղ, որ ուզում եմ աշխատել ես».- այսպիսի օրինակ է բերել ընկերության նախագահը: Նոր ծառայության գործարկման ժամկետներ նա չի նշել. գրում է CNET-ը:

 

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Facebook-ը կդառնա Google-ի «սարսափը»
Կենդանակերպի նշանների լավագույն որակները