fbpx

Տեղեկատվական անվտանգության փորձագետները խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ ֆեյսբուքյան թեստերից: Իսկ ի՞նչ թեստեր են դրանք

Արդեն մի քանի օր է, ինչ հայ տեղեկատվական անվտանգության փորձագետները տարբեր աղբյուրներով ահազանգում են և խորհուրդ են տալիս զերծ մնալ ֆեյսբուքյան թեստերից: Օրինակ, Սամվել Մարտիրոսյանի խորհուրդը կարող եք կարդալ հետևյալ հղումով. «Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ ֆեյսբուքյան թեստերից»:

Դրանից հետո մեր խմբագրությունը բազմաթիվ նամակներ ստացավ, որտեղ մարդիկ մտահոգվում էին Mediamag.am-ում տեղադրված թեստերի անվտանգության վերաբերյալ:

Ուստի հարկ ենք համարում նշել և պարզաբանել, որ մեր հարգելի փորձագետները խոսում են միմիայն ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ թեստերի մասին՝ այսինքն թեստեր, որոնք իրենցից ներկայացնում են Ֆեյսբուքյան հավելված և որոնք անցնելու համար այդ հավելվածները Ձեզնից որոշ ֆեյսբուքյան թույլատվություններ են պահանջում, այլ ոչ թե այն թեստերի, որոնք տեղադրվում են կայքում և անցնելու համար ֆեյսբուքյան ոչ մի տվյալ Ձեզնից չի պահանջվում:

Mediamag.am-ը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում և երաշխավորում է, որ մեր կայքում տեղ գտած թեստերը բոլորովին անվտանգ են և ոչ մի հնարավորություն չունեն Ձեզնից տվյալներ գողանալ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Տեղեկատվական անվտանգության փորձագետները խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ ֆեյսբուքյան թեստերից: Իսկ ի՞նչ թեստեր են դրանք
Եկամուտն ավելացնելու 20 կանոն