fbpx

Եթե դուք օգտագործում եք Facebook Messenger, իմացեք՝ այն ձեզ գաղտնալսում է

Եթե դուք օգտվում եք Facebook Messenger-ից, փորձեք ջնջել այն և կրկին տեղադրել: Ինչո՞ւ: Որպեսզի ծանոթանաք օգտագործման պայմանագրին, որը հավելվածը տեղադրելիս՝ մարդկանց մեծ մասը անտեսում է: Իրականում, նորությունը, որ ուզում ենք ձեզ հաղորդել՝ ամենևին էլ նոր չէ: Այն արդեն 5-7 տարի է ինչ գոյություն ունի:

Երբ մենք բեռնում ենք մեսենջերը, մենք արագ փորձում ենք ավարտել գրանցումը և թույլտվություն ստանալ՝ չկարդալով օգտագործման կանոններն ու պայմանները: Ընդորում, դուք ինքներդ չկասկածելով, թույլ եք տալիս Facebook-ին փաստացիորեն կառավարել ձեր սմարթֆոնը:

Այսպիսով, ըստ Facebook-ի օգտագործման պայմանների, որին մենք բոլորս առանց նայելու համաձայնություն ենք տալիս, մենք թույլ ենք տալիս նրան օգտագործել մեր կոնտակտները, կարդալ հաղորդագրությունները, լուսանկարել, տեսանկարահանել և ձայնագրել «առանց հավելյալ զգուշացման»:

Facebook ընկերությունը դա բացատրում է նրանով, որ այդպիսի «հետաքրքրասիրությունը», այն որ ձայնագրվում է օգտատիրոջ բոլոր տվյալները օգնում են գովազդային ընկերություններին իրենց գովազդները հարմարեցնել յուրաքանչյուր կոնկրետ մարդու հետաքրքրությունների հետ:

Շնորհակալություն իհարկե հոգատարության համար, բայց այդպիսի չափազանց «ուշադրությունը», համաձայնվեք, որ լարվածություն է առաջացնում: Չե՞ք գտնում, որ դա չափազանց է:

Աղբյուրը՝ anonews.co


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Եթե դուք օգտագործում եք Facebook Messenger, իմացեք՝ այն ձեզ գաղտնալսում է
27 պարզ բան, որոնք դուք պարտավոր չեք որևէ մեկին բացատրել