fbpx

Facebook-ը աշխարհը դժբախտ է դարձնում

Գիտնականներն ապացուցել են, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը՝ Facebook-ը մարդկանց դժբախտ է դարձնում և իջեցնում է նրանց կյանքի որակը: Ամեն ինչի մեղավորը նախանձի զգացողությունն է, որը առաջանում է օգտատերերի մեծ մասին մոտ՝ լուսանկարները և ստատուսները դիտելիս:

«Նախանձը Facebook-ում. թաքնված վտանգ օգտատերերի կյանքի որակի համար»  անվանմամբ հետազոտության վրա աշխատելիս, գիտնականները հարցում են կատարել գերմանական ԲՈՒՀ-երի ուսանողներից: Ամեն երրորդ հարցվողը խոստովանում էր, որ նախանձի զգացողություն է ապրում և սեփական կյանքից անբավարարվածություն է զգում, երբ դիտում է ընկերների արձակուրդների, հանգստի լուսանկարները, երբ կարդում է նրանց երջանիկ ստատուսները և դիտում նրանց կողմից արված վիդեոները:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ Facebook-ը ընկալում են որպես ինչ-որ սթրեսային ֆակտոր, որը ապագայում կարող է վտանգել այդ հարթակի կայունությունը»- գրում են գիտնականները:

Ըստ սոցիոլոգների, նախանձի անընդհատ զգացողությունը, որի խթան է հանդիսանում Facebook սոցիալական ցանցը, խանգարում է մարդուն հաճույք ստանալ սեփական կյանքից, բերում է դեպրեսիաների և նևրոզի: Պարզվել է, որ մարդիկ, որոնք շատ հազվադեպ են օգտվում սոցիալական ցանցերից կամ չեն օգտվել ընդհանրապես ավելի երջանիկ են իրենց զգում, քան Facebook ակտիվ օգտատերերը:

Facebook-ը աշխարհում ամենահանրաճանաչ սոցիալական ցանցն է, այն օգտագործում է մոտ միլիարդ մարդ: Ինչպես նշում են գիտնականները, չնայած նրան, որ հետազոտությունները կատարվել են բացառապես Գերմանիայի բնակիչների վրա՝ Facebook-ի նախանձի պրոբլեմը գլոբալ է: Շատ հնարավոր է, որ միւլիոնավոր մարդիկ այսպես թունավորում են սեփական կյանքը:

աղբյուրը՝ Reuters 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Facebook-ը աշխարհը դժբախտ է դարձնում
ԹԵՍՏ․ Ճանաչո՞ւմ եք հունական տառերը: Եկեք ստուգենք