fbpx

Facebook-ում հնարավոր կլինի պայքարել կեղծ լուրերի դեմ

Facebook-ը նոր ֆունկցիա կմտցնի, որն ուղղված կլինի սոցիալական ցանցում կեղծ նորությունների տարածման դեմ:

Սոցիալական հանրաճանաչ այս ցանցն օգտատերերին առաջարկելու է հատուկ «դրոշակների» միջոցով հայտնել չստուգված կամ կեղծ տեղեկատվության մասին:

Ըստ Facebook-ի պաշտոնական բլոգում տեղադրված հայտարարության՝ բոլոր օգտատերերը հնարավորություն են ստանալու կեղծ նորություններ պարունակող հղումների դիմաց «դրոշակներ» դնել՝ այդպիսով սոց. ցանցին տեղեկացնելով դրանց բովանդակության մասին:

Սակայն, Facebook-ը չի նախատեսում կեղծ տեղեկատվությունը մեկընդմիշտ հեռացնել: Նման լուրերն ուղղակի «հաշվի կառնվեն»:

«Մեծ թվով օգտատերերի կողմից կեղծ նշված լուրերի տարածումն ուղղակի կսահմանափակվի նորությունների ժապավենումց»,- նշել են Facebook-ում:

Չմոռանաս կիսվել ընկերներիդ հետ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Facebook-ում հնարավոր կլինի պայքարել կեղծ լուրերի դեմ
Կոֆեինը բարելավում է հիշողությունը