Facebook-ը նոր ֆունկցիա կմտցնի, որն ուղղված կլինի սոցիալական ցանցում կեղծ նորությունների տարածման դեմ:
Սոցիալական հանրաճանաչ այս ցանցն օգտատերերին առաջարկելու է հատուկ «դրոշակների» միջոցով հայտնել չստուգված կամ կեղծ տեղեկատվության մասին:
Ըստ Facebook-ի պաշտոնական բլոգում տեղադրված հայտարարության՝ բոլոր օգտատերերը հնարավորություն են ստանալու կեղծ նորություններ պարունակող հղումների դիմաց «դրոշակներ» դնել՝ այդպիսով սոց. ցանցին տեղեկացնելով դրանց բովանդակության մասին:
Սակայն, Facebook-ը չի նախատեսում կեղծ տեղեկատվությունը մեկընդմիշտ հեռացնել: Նման լուրերն ուղղակի «հաշվի կառնվեն»:
«Մեծ թվով օգտատերերի կողմից կեղծ նշված լուրերի տարածումն ուղղակի կսահմանափակվի նորությունների ժապավենումց»,- նշել են Facebook-ում: