fbpx

Ինչպես կոտրելուց պաշտպանել Facebook-ի սեփական հաշիվը

Facebook սոցիալական ցանցը, չնայած իր պոպուլյարության ունի բավական բարդ կարգավորումների համակարգ։ Գլուխ հանել բազմաթիվ կարգավորումներից, այդ թվում նաև անվտանգության կարգավորումներից՝ կարող են ոչ բոլորը։ Ամենայն հավանականությամբ ֆեյսբուքում նույնպես դա հասկանում են և այդ պատճառով, օրերս նրանք ներկայացրեցին նոր գործիք, որի օգնությամբ Դուք վերջապես կհասկանաք, թե ինչպես պաշտպանել սեփական հաշիվը։

Նոր գործիքը կոչվում է «Անվտանգության ստուգում»։ Այն հայտնվել է հուլիսի 30-ին և դեռևս անցնում է նախնական թեստավորում։ Այն նախատեսված է անվտանգությունն արագ ստուգելու և դրանց հայտնաբերման դեպքում՝ ուղղելու համար։ Հետագա մի քանի ամիսների ընթացքում, Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում կստանաք ստուգում անցնելու հրավեր, կամ եթե ուզում եք կարող եք միացնել այն ինքնուրույն հենց հիմա ԱՅՍՏԵՂ։

«Անվտանգության ստուգումը» լրացված է քայլ առ քայլ ցումցումների տեսքով, որը 3 պարզ քայլերի օգնությամբ թույլ կտա Ձեզ ապահովել ֆեյսբուքյան հաշվի անվտանգությունը։ Առաջին հերթին մեզ առաջարկվում է փակել բոլոր այն ծրագրերի սեսիաները, որոնք մենք վաղուց չենք օգտագործել։ Դա կարելի է անել հենց նույն տեղում, բացվող մենյույում հայտնաբերված սեսիաների ցանկում։

sc-www-step1

Հաջորդ քայլը դա հաղորդագրությունների ակտիվացումն է, որի միջոցով Ձեզ կհաղորդվի այն բոլոր դեպքերը, երբ Ձեր հաշիվ մուտք կգործեն նոր սարքից կամ նոր դիտարկչով (բրաուզեր)։ Կարելի է զգուշացումը ստանալ անմիջապես ֆեյսբուքում, կամ նշված էլեկտրոնային փոստին։ Այսպիսով, Դուք անմիջապես կտեղեկանաք, երբ չարամիտները կփորձեն կոտրել Ձեր հաշիվը։

sc-www-step2

Եվ վերջապես երրորդ քայլում կարելի է փոխել գաղտնաբառը ավելի վստահելի գաղտնաբառով։ Այստեղ մեզ ծանոթացնում են, թե ինչպիսին պետք է լինի վստահելի գաղտնաբառը և նույն տեղում առաջարկում փորձել այն։

sc-www-step3

Կատարելով այս քայլերը, այժմ Դուք հաստատ կարող եք համոզված լինել, որ Ձեր ֆեյսբուքյան հաշիվը անվտանգ է և պաշտպանված և այն գտնվում է ամբողջությամբ Ձեր ղեկավարության ներքո։

Իհարկե վերևում ներկայացված ֆունկցիաները նորություն չեն, սակայն դրանք այնպես էին թաքցված, որ շատերը անգամ մի փոքր տեղեկություն չունեին դրանց մասին։

https://vimeo.com/134647404


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես կոտրելուց պաշտպանել Facebook-ի սեփական հաշիվը
Մխիթարյանի գոլը լավագույնն է 2010/11 թթ. մրցաշրջանում