Facebook-ը լի է գաղտնիքներով։ Մենք կներկայացնենք Ձեզ այս սոցիալական ցանցի շատ օգտատերերի համար մինչ այժմ անհայտ ֆունկցիաներ, որոնք Ձեր մեկնաբանությունները 100 անգամ ավելի զիլ կդարձնեն։ Օրինակ, ցանկանո՞ւմ եք շնորհավորել ընկերոջը տոնի կապակցությամբ, որպեսզի հետո էկրանին հայտնվի կոնֆետիներով, փուչիկներով և սրտիկներով ամնիմացիա։ Այդ դեպքում Mediamag-ի թիմը կպատմի Ձեզ թե ինչպես դա անել։
Միայն հիշեք, որ այդպիսի «կախարդանք» իրագործելու համար Ձեզ հարկավոր կլինի նորագույն օպերացիոն համակարգով սմարթֆոն։
1. Կոնֆետիներ և փուչիկներ
Մեկնաբանություններում տպեք Congrats բառը։ Սպասեք մի քանի վայրկյան և սեղմեք ուղարկել կոճակը։ Ձեր էկրանին կհայտնվեն զարմանալի բաներ։ Տեսնո՞ւմ եք փուչիկները։
Congrats կարելի է գրել մեկնաբանություններում ընկերներին շնորհավորելու համար։ Նաև կարող եք փորձել ներմուծել ռուսերեն «Мои поздравления», «Поздравляем» կամ «Поздравляю»։
2. Սրտիկներ
Մարդուն, ում սիրում եք մեկնաբանություններում կարող եք գրել Xoxo լատիներեն տառերով։ Նաև փորձարկեք ռուսերեն «Я люблю тебя» կամ «Я люблю вас»։ Էկրանին կհայտվի բազմաթիվ սրտիկներ։ Հուզիչ է, այնպես չէ՞։
3. Ծաղիկներ բռնած ձեռք
Ցանկանո՞ւմ եք մեկնաբանություններում Ձեր ընկերոջը ծաղիկներով ձեռք մեկնել։ Այդ դեպքում ներմուծեք wonderful time։ Նաև աշխատում են ռուսերեն “отлично провел время”, “отлично провела время” կամ “отлично провели время” արտահայտությունները։
4. Կոնֆետիներ
Գունավոր կոնֆետիներով անիմացիա կհայտնվի, եթե ներմուծեք best wishes անգլերեն արտահայտությունը։
5. Բութ մատը վեր
Էկրանին կհայտնվի բութ մատը վեր պարզած ձեռքեր, որոնք կանցնեն էկրանով մեկ՝ իրենց ետևից թողնելով հետքեր։ Դրա համար պետք է ներմուծել՝ you got this կամ «у тебя всё получится»։
6. Աստղ
Որպեսզի ուղարկեք անիմացված աստղ՝ ուղղակի գրեք you’re the best կամ ռուսերեն «ты лучший», «ты лучшая» կամ «вы лучшие»։
7. Այլ
Սմարթֆոնների ոչ բոլոր մոդելների վրա է ստացվում, սակայն դուք կարող եք փորձել rad և bff։ Առաջին դեպքում կհայտնվեն բութ մատը վեր պարզած թռչող ձեռքեր, երկրորդ դեպքում պարող ձեռքեր։