Ներկայացնում ենք Ձեզ Ալբերտ Էյնշտեյնի ամենահայտնի հանելուկը, որը, ասում են, նա հորինել է դեռահաս տարիքում: Իսկ դուք կկարողանա՞ք լուծել այս հանելուկը:
5 տարբեր մարդ, 5 տարբեր գույներով տարբեր տներում ծխում են 5 տարբեր մակնիշի ծխախոտ, աճեցնում 5 տարբեր տեսակի կենդանիներ, ըմպում 5 տարբեր տեսակի հյութ: Հարց, ո՞վ է ձուկ աճեցնում:
Կա 5 տարբեր գույների 5 տուն: Դրանցից ամեն մեկում ապրում են տարբեր ազգությունների տղամարդիկ: Ահա հուշումներ․
1. Նրանք բոլորն էլ ըմպում են տարբեր հյութեր, ծխում տարբեր մակնիշների ծխախոտ և պահում տարբեր կենդանիներ: Նրանցից ոչ մեկ չունի հարևանների հետ ընդհանուր հետաքրքրություն:
2 Անգլիացին ապրում է կարմիր տանը:
3. Շվեդը շուն է պահում: 5. Դանիացին թեյ է ըմպում:
4. Կանաչ տունը գտնվում է սպիտակից դեպի ձախ:
5. Կանաչ տան տերը ըմպում է սուրճ:
6. Նա, ով Pall Mall է ծխում, տանը թռչուն է պահում:
7. Դեղին տան տերը ծխում է Dunhill:
8. Մեջտեղի տան տերը ըմպում է կաթ:
9. Նորվեգացին ապրում է առաջին տանը:
10. Տղամարդը, որը ծխում է Blends, ապրում է նրա կողքին, ով կատու է պահում:
11. Նա, ով ձի է պահում, ապրում է նրա կողքին, ով Dunhill է ծխում:
12. Նա, ով ծխում է Bluemasters, գարեջուր է խմում:
13. Գերմանացին ծխում է Prince:
14. Նորվեգացին ապրում է կապույտ տան կողքին:
15. Նա, ով ծխում է Blends, ապրում է նրա կողքին, ով ջուր է խմում:
ՀԱՐՑ՝ Ո՞Վ Է ՏԱՆԸ ՁՈՒԿ ՊԱՀՈՒՄ
Կարողացա՞ք գտնել պատասխանը:
․
․
․
․
․
․
․
․
․
Իսկ պատասխանն է՝ Ձուկ է պահում գերմանացին: