Ուղեղը՝ ինչպես մկանները ժամանակ առ ժամանակ պետք է մարզել։ Այս պարզ վարժությունները կօգնեն խթանել և բարելավել Ձեր ուղեղի աշխատանքը։
1. Նոր շրջապատ
Գնացեք այնպիսի մի վայր, որտեղ երբեք չեք եղել: Դա կարող է լինել այգի կամ որևէ ոսկերչական խանութ և այլն:
2. Նոր հոտեր
Գնեք եթերային յուղերով շշեր: Ամեն առավոտ, երբ նոր եք արթնանում շնչեք որևէ նոր հոտ՝ դա կօգնի «արթացնել ուղեղը»:
3. Փակեք աչքերը
Երեկոյան մի միացրեք սենյակի լույսերը: Շրջեք բնակարանով ըստ հիշողության: Այս վարժությունը կօգնի բարելավել հիշողությունն ու կենտրոնացումը: Նաև կարելի է ցնցուղ ընդունել փակ աչքերով: Քանի, որ դուք ոչինչ չեք տեսնում՝ միանգամից ակտիվանում են այլ զգայարաններ:
4. Աշխատանքային ձեռքի փոփոխություն
Մաքրեք ատամները ոչ աշխատանքային ձեռքով, այլ նրանով, որը առավել քիչ եք օգտագործում՝ եթե աջլիկ եք, ապա ձախով, եթե ձախլիկ եք, ապա աջով:
5. Նոր զգեստապահարան
Կրեք տարբեր հագուստներ: Գիտնականները ապացուցել են, որ կախված հագուստից, փոխվում են ոչ միայն մարդու զգացողությունները, այլ նաև մտածելակերպը:
6. Նոր ճանապարհ
Փորձեք աշխատանքի կամ խանութ գնալ մի այլ, ձեզ անծանոթ ճանապարհով: Եթե նույնիսկ նոր ճանապարհը ավելի երկար է՝ դրանում ոչ մի սարսափելի բան չկա:
7. Ինքնավստահություն
Եղե՛ք ինքնավստահ: Եթե նույնիսկ Ձեզ աշխատանք են առաջարկում, որից դուք գլուխ չեք հանում ՝ համաձայնվե՛ք: Երբ դուք չեք իմանում ինչ անել՝ ուղեղը անմիջապես ակտիվանում է:
8. Ոչ ստանդարտ պատասխաններ
Ստանդարտ հարցերին պատասխանեք ոչ ստանդարտ: Նույնիսկ ամենապարզ հարցին. «ինչպե՞ս ես» կարելի է պատասխանել տասնյակ այլ արտահայտություններով: Հրաժարվե՛ք ստերեոտիպներից:
9. Առանց ձայնի հեռուստացույց
Անջատեք հեռուստացույցի ձայնը և նայելով պատկերին փորձեք ինքներդ արտաբերել մենախոսությունը կամ երկխոսությունը:
10. Հումորներ
Հորինեք նոր հումորներ և անեկդոտներ: Դա ուղեղի համար շատ օգտակար է: Դա ոչ միայն խթանում է մտային ակտիվությունը, այլ նաև զարգացնում է կրեատիվ մտածողությունը