1 րոպեն ժամանակի շատ փոքր հատված է, ինչ-որ արժեքավոր բան անելու համար:
Ինչպես հայտնի է օրը բաղկացած է 1440 րոպեից, իսկ տարին 525600 րոպեից: Եվ եթե այս ամենին ավելացնենք նաև ամբողջ մարդկությանը, կպարզվի, որ շատ ու շատ բաներ են տեղի ունենում աշխարհում 1 րոպեի ընթացքում և այն զարմանալի կերպով լեցուն է կյանքով:
Ահա մի քանի հետաքրքրաշարժ փաստ, թե ի՞նչ է տեղի ունենում աշխարհում 1 րոպեի, կամ 60 վայրկյանի ընթացքում:
Փաստեր մարդու մասին
- 258 երեխա ծնվում է ամբողջ աշխարհում:
- 72 սրտի զարկ:
- 113 երեխա ծնվում է աղքատության մեջ:
- 15 երեխա ծնվում է իծնե թերություններով:
- 107 մարդ մահանում է, որոնցից 2-ը ավտովթարներում:
- 300 միլիոն բջիջ մեր օրգանիզմից մահանում են:
- 10 միլիոն ծխախոտ է ծխվում, 7 մարդ մահանում է ծխելուց:
- 15000 դոլար է վաստակում Բիլ Գեյթսը՝ աշխարհի ամենահարուստ մարդը:
- 116 մարդ ամուսնանում է:
- 144 մարդ նոր բնակարան է տեղափոխվում:
- 9 նոր դեպք է գրանցվում ՁԻԱՀ-ի:
- 34 մարդու մոտ քաղցկեղ է ախտորոշվում:
Փաստեր աշխարհի մասին
- 360 անգամ կայծակ է հարվածում:
- 5 երկրաշարժ է գրանցվում ամբողջ աշխարհում:
- 2 468 177 կգ աղբ է հավաքվում:
- 6 206 232 կգ ածխաթթու գազ է բաց թողնվում մթնոլորտ, որպես հանածո վառելանյութի այրման կողմնակի արտադրանք:
- 58 ինքնաթիռ վեր է բարձրանում ամբողջ աշխարհում:
Ինտերնետ վիճակագրություն
- 2 000 000 որոնողական հարցում Google-ում:
- 72 ժամ տեսանյութ է հրապարակվում Youtube-ում:
- 571 նոր կայք է հայտնվում:
- 204 000 000 հաղորդագրություն է ուղարկվում էլ. փոստով:
- 278 000 թվիթ է հրապարակվում Twitter-ում:
- 1 400 000 րոպե է ծախսվում Skype-ում բարեկամների և ընկերների հետ զրույցներում:
- 243 000 լուսանկար է հրապարակվում Facebook-ում:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓