Լիարժեք քնից հետո մարդը պետք է թարմ և կենսուրախ լինի։ Մենք հաճախ արթնանում ենք վատ տրամադրությամբ և գրգռված, ինչն իր բացատրությունն ունի։ Ինչու՞ ենք հոգնածություն զգում քնից արթնանալուց հետո։
Ուշ քնելը։ Ուշ քնող մարդկանց քնի որակը տուժում է, հաճախ անքնություն է հանդիպում։ Գիշերն արթուն անցկացնելն ազդում է հիպոկամպի վրա, որը պատասխանատու է զգացմունքների, հիշողության, ուշադրության համար։
Շաքարի անբավարար մակարդակ։ Քնելուց առաջ օգտագործվող մթերքը ևս ազդում է ինքնազգացողության վրա։ Վերջին հետազոտությունները վկայում են այն մասին, որ քնելուց առաջ շաքարի օգտագործումը կարող է լավացնել ինքնագացողությունն առավոտյան։
Շարունակությունը՝ «Ժամանց և տեղեկատվություն» ալիքի հոլովակում: