Էռնեստ Հեմինգուեյ. ամերիկացի գրող և լրագրող, ով 1954 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։ Հեմինգուեյը լայն ճանաչում ստացավ իր վեպերի և պատմվածքների, ինչպես նաև ճանապարհորդություններով և արկածաներով հարուստ կյանքի շնորհիվ։
Սա նրան յուրահատուկ փորձառություն տվեց, որոնք վարպետը երբեք չէր հոգնում կիսվել իր ստեղծագործություններում։
Մենք ձեզ համար հավաքել ենք նրա ամենավառ մեջբերումները.
- Երբ սթափ եք, կատարեք ձեր բոլոր հարբած խոստումները. սա կսովորեցնի ձեզ փակ պահել բերանը:
- Բոլորն են վախենում։ Միայն ցլամարտիկները գիտեն, թե ինչպես զսպել իրենց վախը, և դա չի խանգարում նրանց աշխատել ցլի հետ։ Եթե այս վախը չլիներ, Իսպանիայում յուրաքանչյուր կոշիկ մաքրող ցլամարտիկ կլիներ:
- Իսկակական ամենավատը սկսվում է ամենաանմեղից։
- Բոլոր լավ գրքերը մի բանով են նման. երբ կարդում ես մինչև վերջ, քեզ թվում է, թե այս ամենը քեզ հետ է պատահել, և դա հավերժ կմնա քեզ հետ։
- Ասում են, որ երջանկությունը ձանձրալի է, բայց դա այն պատճառով, որ ձանձրալի մարդիկ հաճախ շատ երջանիկ են լինում, իսկ հետաքրքիր ու խելացի մարդկանց հաջողվում է թունավորել իրենց և շրջապատի գոյությունը։
- Քաղցը լավ է դաստիարակում և շատ բան է սովորեցնում: Եվ քանի դեռ ընթերցողները չեն գիտակցում դա, դու նրանցից առաջ ես:
- Տվեք մարդուն այն, ինչ նրան պետք է, և նա հարմարավետություն կցանկանա։ Տրամադրեք նրան հարմարավետություններ՝ նա կձգտի շքեղության։ Լցրեք նրան շքեղությամբ՝ նա կսկսի հառաչել նրբաձևության մասին: Թույլ տվեք նրան ստանալ նրբաձևությունը. նա կսկսի ձգտել խելագարության: Տվեք նրան, ինչ ուզում է, նա կբողոքի, որ իրեն խաբել են, և որ նա չի ստացել իր ուզածը:
- Եթե ամբողջ կյանքն անցել է ստի մեջ, ապա պետք է նաև մեռնել դրա հետ։
- Ճշմարտությունն ասելու լավագույն պատճառն այն է, որ այն ամենահեշտն է հիշելը:
- Եթե դադարում եք ինչ-որ բաներ անել զուտ հաճույքի համար, համարեք, որ այլևս չեք ապրում։
- Եթե քեզ թույլ ես տալիս կատակել, մարդիկ քեզ լուրջ չեն վերաբերվում։ Եվ այս նույն մարդիկ չեն հասկանում, որ շատ բան կա, որին հնարավոր չէ դիմանալ, եթե չկատակես։
- Կյանքն ընդհանրապես ողբերգություն է, որի ելքը կանխորոշված է։
- Բոլոր կենդանիներից միայն մարդը գիտի ծիծաղել, թեև դրա համար ամենաքիչ պատճառն ունի։
- Ինտելեկտուալ մարդը երբեմն հարբում է, որպեսզի ժամանակ անցկացնի իր հիմարության հետ։
- Աշխարհիի լավագույն մարդիկ գիտեն, թե ինչպես զգալ գեղեցկությունը, ունեն ռիսկի դիմելու քաջություն և ճշմարտությունն ասելու ուժ: Եվ հենց այս դրական հատկանիշներն են նրանց դարձնում շատ խոցելի։ Հենց այդ պատճառով է, որ լավագույն մարդիկ հաճախ ավերված են ներսից։
- Ինձ միևնույնն է, թե ինչ է աշխարհը: Ես միայն ուզում եմ իմանալ, թե ինչպես ապրել դրա մեջ: Միգուցե, եթե պարզեք, թե ինչպես ապրել դրա մեջ, կհասկանաք, թե ինչպիսին է այն։
- Աշխարհում այնքան շատ կանայք կան, որոնց հետ կարելի է քնել, և այնքան քիչ կանայք, որոնց հետ կարելի է խոսել:
- Պետք է կամ հագուստ գնել, կամ նկարներ։ Այսքանը: Ոչ ոք, բացի շատ հարուստներից, չի կարող իրեն թույլ տալ երկուսն էլ: Հագուստին մեծ նշանակություն մի տվեք, և ամենակարևորը, մի ընկեք նորաձևության հետևից, գնեք դիմացկուն և հարմարավետ իրեր, և այդ ժամանակ ձեզ գումար կմնա նկարների համար։
- Մի դատեք մարդուն միայն ընկերներով։ Հիշեք, որ Հուդայի ընկերներն անբասիր էին։
- Ուրիշից բարձր լինելու մեջ վեհ բան չկա։ Իսկական վեհությունը դրսևորվում է այն ժամանակ, երբ մարդ ավելի բարձր է դառնում, քան իր նախկին եսը:
- Իրականում գրելը շատ հեշտ է: Դու ուղղակի նստում ես գրամեքենայի դիմաց ու սկսում արյունահոսել։
- Իսկապես խիզախ մարդիկ մենամարտի կարիք չունեն, բայց շատ վախկոտներ անընդհատ դա անում են, որպեսզի համոզվեն իրենց սեփական քաջության մեջ:
- Երջանկությունն աշխարհի ամենահիասքանչ բանն է, և նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է երջանիկ լինել, այն կարող է այնքան խորը լինել, որքան տխրությունը:
- Լավ գիրքը նման է այսբերգի, որի յոթ ութերորդը թաքնված է ջրի տակ:
- Ի՞նչն է խանգարում գրողին. Խմիչք, կանայք, փող և փառասիրություն: Եվ նաև խմիչքի, կանանց, փողի և փառասիրության բացակայությունը: