Մարդը, ով խորապես հետաքրքրված է սեփական երջանկությամբ՝ միշտ հետաքրքրված է նաև ուրիշների երջանկությամբ:
Դժբախտությունը վարակիչ է, ինչպես յուրաքանչյուր այլ հիվանդություն: Երանությունը նույնպես վարակիչ է, ինչպես յուրաքանչյուր հիվանդություն: Եթե դու օգնում ես ուրիշներին լինել երջանիկ՝ մեծ հաշվով դու օգնում ես ինքդ քեզ լինել երջանիկ: Մարդը, ով խորապես հետաքրքրված է սեփական երջանկությամբ՝ միշտ հետաքրքրված է նաև ուրիշների երջանկությամբ և հենց այդ պատճառով էլ օգնում է նրանց: Եթե աշխարհում յուրաքանչյուրին հնարավոր լինի սովորեցնել հոգ տանել ինքն իր մասին՝ ամբողջ աշխարհը երջանիկ կլինի: Դժբախտության ոչ մի հնարավորություն չի լինի:
Եթե ուզում ես լինել առողջ, դու չես կարող ապրել հիվանդ մարդկանց մեջ: Ինչպե՞ս կարող ես լինել առողջ: Դա անհնար է, դա դեմ է բնության օրենքներին: Դու ստիպված կլինես օգնել ուրիշներին, որպեսզի նրանք առողջանան: Եվ միայն այդ առողջության մեջ հնարավոր կլինի քո սեփական առողջությունը:
Սովորեցրեք յուրաքանչյուրին հոգ տանել իր մասին և դա կաճի ու կվեածվի հոգածություն ուրիշների հանդեպ: Ուրիշների հանդեպ հոգածությունը՝ մեծ հաշվով հոգածություն է ինքդ քո մասին, սկզբից դա կարող է երևալ որպես հոգածություն ուրիշների հանդեպ, բայց վեջին հաշվով դա տեղի է ունենում քո հանդեպ: Եվ այդ ժամանակ երջանկությունը կարող է բազմապատկվել՝ քեզ վրա թափվում է այնքան երջանկություն, որքան երջանիկ մարդ կա քո շուրջը: Դու կարող ես լինել գերերջանիկ:
Եվ երջանիկ մարդը այնքան երջանիկ է, որ ուզում է, որ իրեն միայնակ թողեն այդ երջանկության հետ: Նա ուզում է ապրել ծաղիկների, պոեզիայի և երաժշտության մեջ: Ինչո՞ւ նա պետք է անհանգստանա այն բանի համար, որ պետք է պատերազմ գնա, պետք է սպանվի կամ ուրիշին սպանի: Ինչո՞ւ նա պետք է սպանություն կամ ինքնասպանություն կատարի: Դա կարող են անել միայն իր մասին հոգ չտանող մարդիկ, որովհետև նրանք երբեք չեն իմացել թե ինչ բան է երանությունը և որ այն իրենց համար հնարավոր է: Նրանք երբեք չեն ապրել և փորձ չունեն, թե ինչ բան է լինել և ինչ է տոնել: Նրանք երբեք չեն պարել, երբեք կյանք չեն շնչել: Նրանք երբեք չեն իմացել ոչ մի աստվածային առկայծում՝ բոլոր այդ առկայծումները գալիս են խորը երջանկությունից, խորը լիությունից և բավարարվածությունից:
Եբ դու ունես երջանկություն՝ կարող ես կիսվել նրանով: Իսկ երբ դու չունես այն՝ ինչպե՞ս կարող ես կիսվել: Նախքան ինչ-որ բանով կիսվելը՝ նախ ինքդ պետք է դա ունենաս:
Օշո