Այդ սարսափելի օրը, որից դուք միշտ վախեցել եք, և գուցե նույնիսկ կանխատեսել կամ սպասել եք, վերջապես եկավ: Եվ չնայած հոգու խորքում դուք նույնիսկ ներքուստ պատրաստ էիք դրան, դուք միևնույնն է չգիտեք, թե ինչպես վարվել դրա հետ:
Դուք լցված եք հուսահատությամբ: Զգում եք, որ ոչինչ չեք կարողանում անել, չեք կարողանում որևէ բանի մասին մտածել, բացի այն, թե որքան սարսափելի է ամեն ինչ: Դուք ցանկանում եք թաքնվել ծածկոցի տակ, ինչպես մանկության տարիներին, որպեսզի գոյատևեք այդ օրը, բայց չէ՞ որ կա աշխատանք, շատ պարտականություններ… Այդ սարսափելի օրը պարուրում է ձեզ, և դուք կարծես չեք կարողանում դուրս պրծնել այդ հուսահատության չարագուշակ ամպից: Հուսահատություն, որի մեջ դուք ամուր խրված եք:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Բոլորի մոտ է պատահում այդպիսի օրեր: Եվ դրանց հնարավոր չէ պատրաստ լինել: Նման օրերին շատ դժվար է կատարել պարտականությունները կամ ռացիոնալ որոշումներ կայացնել։ Անհանգստություն՝ ահա թե ինչն է պատում և կաթվածահար անում նման պահերին:
Բայց իրականում դուք գիտեք, որ ամեն ինչ կարելի է փոխել։ Այո, վատ օրերն իսկապես սարսափելի են, իսկ անհանգստությունից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Այնուամենայնիվ, դուք կարող եք փորձել օգնել ինքներդ ձեզ: Ձեր միտքը հանգստացնելու և մի փոքր թուլանալու համար բավականին պարզ և զվարճալի եղանակներ կան։
Ձեր խնդիրն է շեղել ինքներդ ձեզ մտածելուց, թե որքան սարսափելի է այդ օրը, որից բոլորն այդքան վախենում են: Ձեզ անհրաժեշտ է մի բան, որը միաժամանակ կշեղի ձեզ խնդրից և կպարգևի դրականի և ուրախության զգացում: Որոշ մարդիկ ունեն իրենց ապացուցված ուղիներն ու բաղադրատոմսերը, բայց շատերը գաղափար չունեն, թե ինչպես օգնել իրենց:
Բնականաբար, օրվա «սարսափը» նույնպես տարբեր է բոլորի համար: Երբեմն պատահում են այնպիսի բաներ, որոնք դուք չեք կարող վերահսկել կամ դադարեցնել: Այնուամենայնիվ, նույնիսկ այս դեպքում կարևոր է գոնե ժպտալու բան գտնել, որքան էլ որ ամեն ինչ տխուր կամ անհույս լինի։
Եթե դուք վճռական եք ուրախություն բերել ձեր վատ օրվան, կարդացեք այս մեջբերումները: Հնարավոր է, որ դրանցից մեկը ժպիտ առաջացնի, իսկ մյուսն ընդհանրապես օգնի բոլորովին այլ կերպ նայել իրավիճակին ու հանգստանալ։
1. Լույս ճառագեք, և դուք կանցնեք ամենամութ օրերի միջով։
«Աստղերը չեն կարող փայլել առանց խավարի»:
2. Լավ ժամանակներին հասնելու համար պետք է վատ ժամանակների միջով անցնես:
«Դա հաճախ է պատահում նեոնային ձողիկների դեպքում. երբեմն պետք է ճկել, որպեսզի դրանք կարողանան լույս տալ»:
3. Թույլ մի տվեք, որ այլ մարդիկ և իրերը ազդեն ձեր երջանկության վրա:
«Երջանիկ լինելը ձեր ներքին զգացողությունն է, և դա իրականում ոչ մեկի հետ կապ չունի»:
4. Մտածեք ինչ-որ լավ բանի մասին, նույնիսկ երբ դա դժվար է:
«Եթե ձեր մտքերը լավն են, ապա դրանք կփայլեն ձեր դեմքին, ինչպես արևի ճառագայթները: Սա նշանակում է, որ դուք միշտ գեղեցիկ տեսք կունենաք: – Ռոալդ Դալ:
5. Պոզիտիվ եղեք, այդ դեպքում հաղթանակը ձերը կլինի։
«Նա հիշեց, թե ով է, և խաղը փոխվեց», – Լալա Դելիա
6. Քշեք ձեր գլխից բացասական մտքերը։
«Մի եղիր սեփական մտքերի ստրուկը: Վերահսկիր դրանք»:
7. Փորձեք ինչ-որ լավ բան գտնել նույնիսկ ամենավատ իրավիճակում։
«Երբ անձրև է գալիս, փնտրեք ծիածան: Երբ մութն ընկնի, փնտրեք աստղեր»։
8. Այսօր դուք լավագույն մարզավիճակում չեք, բայց դա նորմալ է: Դա է կյանքը: Պարզապես շարունակեք առաջ գնալ:
«Մտածեք, թե որքան հեռու եք դուք արդեն հասել, այլ ոչ թե որքան հեռու պետք է գնաք: Դուք դեռ այնտեղ չեք, որտեղ ցանկանում եք լինել, բայց այնտեղ էլ չեք, որտեղ նախկինում էիք»:
9. Երբեմն ամեն ինչ վատանում է, նախքան լավանալը:
«Երբեմն, երբ թվում է, թե ամեն ինչ քանդվում է, իրականում ամեն ինչ իր տեղն է ընկնում»:
10. Արեք ամեն ինչ, ինչ ձեզնից է կախված, նույնիսկ վատ օրը:
«Ամեն ինչ միշտ արեք սիրով, և այդ դեպքում երբեք չեք ցանկանա դա անել այլ կերպ»:
Կարդացեք նաև՝ Զիգմունդ Ֆրեյդի մեջբերումները, որոնք կօգնեն Ձեզ կյանքի դժվար պահերին
11. Դա հեշտ չէ, բայց աշխատեք խուսափել այնպիսի բաներից, որոնք ձեր օրը դարձնում են ավելի վատը, քան կար:
«Ինչ էլ որ որոշեք անել, արեք այնպես, որ դա գոնե մի փոքր ուրախություն բերի»:
12. Դուք չեք կարող ուրիշին ստիպել, որ ձեզ երջանկացնի, բայց երջանկացնել ինքդ քեզ՝ հնարավոր է:
«Երջանկությունը ներքին աշխատանք է: Ոչ մեկին իշխանություն մի տվեք ձեր սեփական կյանքի վրա»:
13. Ծիծաղը լավագույն դեղամիջոցն է։
«Կյանքն ավելի լավն է, երբ ծիծաղում ես»։
14. Փոքր բաների մեջ դրականը փնտրեք:
«Ամեն օր կարող է այնքան էլ լավ չլինել, բայց ամեն օրվա մեջ ինչ-որ լավ բան կա»:
15. Դուք ավելի ուժեղ և լավն եք, քան վատ օրերին։
«Երբ վատ օր ես ունենում, փորձիր աշխարհին վերաբերվել ավելի լավ, քան նա է քեզ վերաբերվում», – Պատրիկ Ստամպ
16. Պարզապես գոյատևիր սարսափելի օրը՝ վաղվա օրվա հույսով:
«Ուղղակի դժվար օրեր պատահում են: Բայց միշտ վաղվա օրվա հույս կա»։
17. Ձեր կյանքին վերաբերվեք ինչպես արձակուրդին: Այդ դեպքում ամենամեծ խոչընդոտը կլինի միայն ձեր կոշիկների ավազը։
«Կյանքը լողափ է, վայելիր ալիքները»:
18. Վատ օրը սովորեցնում է իսկապես գնահատել լավ օրերը:
«Վատ օրերն ավելի լավ օրեր են ստեղծում»:
19. Ամեն օրն այնքան էլ վատ չէ, որքան ձեր ամենավատ օրը:
«Շնչիր: Դա ուղղակի վատ օր է, ոչ թե վատ կյանք»:
20. Օգտագործեք այդ սարսափելի օրը որպես դաս։
«Օգտագործեք այն, ինչի միջով անցնում եք, ձեր սեփական աճի համար»: