fbpx

Երջանիկ դառնալու 7 միջոց 7 րոպեում

Լինում են պահեր, երբ մենք տրվում ենք վատ տրամադրությանը, կամ տխուր մտքերին: Դա կարող է կապված լինել դժվար փորձությունների կամ ամպամած եղանակի հետ: Դա կյանքն է… Սակայն մենք կարող ենք փոխել այդ վիճակի տևողությունը:

Դուք երևի Ձեր սեփական մեթոդներն ունեք վատ տրամադրությունից դուրս գալու համար: Մեր կողմից ուզում ենք ներկայացնել Ձեզ 7 խորհուրդ, որպեսզի ընդլայնեք դեպի երջանկություն ճանապարհի դիապազոնը:

1. Մտածեք այն մասին, որ Դուք սիրում եք

Պատկերացրեք, ինչպե՞ս կզգայիք Ձեզ, եթե կորցնեիք դա: Իսկ այժմ նորից ուրախացեք այն բանի համար, որ Դուք դա ունեք: Հետազոտությունները հաստատում են՝ այսպիսի մարտավարությունը դրական է ազդում տրամադրության վրա:

2. Ննջեք

Փորձերը ցույց են տվել, որ մենք շատ էֆեկտիվ ձերբազատվում ենք բացասական մտքերից, երբ քնում ենք:

3. Ժպտացեք

Օրվա յուրաքանչյուր ժամին ժպտացեք: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կարելի է «խաբել» ուղեղին, արտաքնապես ցուցադրելով, որ Դուք Ձեզ լավ եք զգում: Բացի դրանից, այս սովորությունը ունի բազմաթիվ այլ առավելություններ:

4. Գրկեք ինչ-որ մեկին

Գտնում եք «տափակությո՞ւն է»: Հնարավոր է… Սակայն այն միշտ աշխատում է:

5. Աշխատեք ծանրաբեռնված ռեժիմով

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ Ձեր ուղեղը խիստ զբաղված է մտավոր գործունեությամբ, այն ժամանակ չի գտնում տխուր մտքերի համար:

6. Կիսվեք օրվա լավագույն իրադարձությամբ Ձեր սրտի ընտրյալի հետ, առաջարկեք նրան անել նույնը:

7. Շնորհակալություն հայտնեք ինչ-որ մեկին

Նույնիսկ կարճ «Շնորհակալ եմ» արտահայտությունը, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, կարող է դառնալ Ձեր երջանկության փոքրիկ բանալին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag