fbpx

Ո՞րն է երջանիկ լինելու գաղտնիքը

Սե՞ր, գումա՞ր, թե՞ հաջողություն։ Ո՞րն է երջանիկ լինելու բանաձևը: Աշխարհի 150 երկրում մարդիկ արդեն բացահայտել են երջանկության տանող ճանապարհը: Ի՞նչ անել, եթե երջանիկ չես կամ քեզ երջանիկ չես համարում:

1. Եթե համարում եք, որ երջանիկ չեք, փորձեք բացահայտել, թե ո՞րն է ձեր կյանքի գործը: Սիրելի աշխատանքը կդառնա ոչ միայն եկամտի աղբյուր, այլև կօգնի ձեզ զգալ օգտակար ու անփոխարինելի:

2. Երջանկանալու ամենակարևոր գաղտնիքը ձեր մեջ է: Մի վախեցեք լինել անկեղծ, ազատություն տվեք ձեր զգացմունքներին ու հետևեք ձեր երազանքին: Ասեք այն, ինչ մտածում եք և մտածելով խոսեք:

3. Երջանկությունը հոգեվիճակ է: Եթե հոգնել եք անվերջ դժգոհելուց, որ դժբախտ եք, հենց վաղվանից սկսեք գործել: Առավոտյան կանգնեք հայելու առաջ և ինքներդ ձեզ խոստացեք, որ այս օրը լինելու է ավելի երջանիկ, քան երեկվանը:

4. Սկսեք ամենափոքրից`ժպտացեք և առողջ եղեք: Իսկ առողջ ծիծաղը կարող է շատ վերքեր ամոքել:

5.  Եվ ամենակարևորը՝ երջանկությունը հարուստ ու աղքատ չի տարբերում: Այն բոլորի համար է, ու սիրում է նրանց, ովքեր իրենց ուրախությամբ, հաջողությամբ ու սիրով կարողանում են կիսվել մյուսների հետ:

Հրապարակման ներկայացրեց՝ Մելինե Թումասյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ո՞րն է երջանիկ լինելու գաղտնիքը
Օմար Օրտիսի նկարները էրոտիկ հիպերռեալիզմ ժանրում