fbpx

Որքան երջանիկ է կինը, այնքան պարզ է նա հագնվում

Որքան երջանիկ են մարդիկ ապրում, այնքան պարզ են հագնվում: Այս անսպասելի եզրակացության պատճառ է դարձել աշխարհում երջանկության մակարդակի վերաբերյալ ՄԱԿ-ի տարեկան զեկույցը։

2011 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում է Երջանկության համաշխարհային հետազոտություն։ Այո, մի ծիծաղեք: Լուրջ գիտնականները մշակել են տեխնոլոգիաներ և այժմ չափում են տարբեր երկրների մարդկանց օբյեկտիվ բարեկեցության մակարդակը, ինչպես նաև նրանց սուբյեկտիվ գնահատականը, թե որքան լավ է նրանց կյանքը: Իսկ հետո համեմատում են ցուցանիշներն ու դասակարգում երկրներին՝ ըստ իրենց քաղաքացիների երջանկության աստիճանի։

երջանիկ

2017 թվականի երջանիկ երկրների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Նորվեգիա
2. Դանիա
3. Իսլանդիա
4. Շվեյցարիա
5. Ֆինլանդիա
6. Նիդեռլանդներ
7. Կանադա
8. Նոր Զելանդիա
9. Ավստրալիա
10. Շվեդիա

Նույն կազմով, առաջին տասնյակում միայն տեղերը փոխելով, այս երկրները նախորդ տարիներին առաջատարն էին։

Գիտե՞ք, թե այս երկրներն ինչ ընդհանուր բան ունեն: Բացի այն, որ այնտեղ շատ բարձր է կենսամակարդակը, զարմանալի սոցիալական ստանդարտներ և, ընդհանրապես, գրեթե կոմունիզմ (բառի լավ իմաստով): ֆեշն բլոգերի տեսանկյունից այս բոլոր երկրներին միավորում են տեղի բնակիչների չափազանց պարզ, անտարբեր վերաբերմունքը հագուստի նկատմամբ:

Համաշխարհային նորաձևության և ոճի օրենսդիր-երկրներ, որոնց փողոցներում սթրիթ-սթայլ լուսանկարիչները մեկը մյուսի հետևից որսում են իդեալական նորաձև կերպարներ, այն երկրները, որտեղ յուրաքանչյուր երկրորդ ուսանողը ոճի մարմնացում է՝ երջանկության համաշխարհային վարկանիշի միայն չորրորդ տասնյակում են: Ֆրանսիան 32-րդ տեղում է, Իսպանիան՝ 37-րդ, Իտալիան, որտեղ յուրաքանչյուր երեխա (ցանկացած սեռի) ծնված օրվանից գիտի, թե ինչպես ճիշտ ծալել տաբատը, ընդհանրապես՝ 50-րդ տեղում: Ուսումնասիրված 157 երկրներից, այսինքն՝ երկրագնդի երկրների գրեթե մեկ երրորդում մարդիկ ավելի երջանիկ են ապրում, քան իտալացիները:

Կարդացեք նաև՝ 7 նշան, որ ձեր ամուսինը երջանիկ է ձեզ հետ

Իսկ ի՞նչ կարելի է ասել երջանիկ երկրների մասին: Այստեղ ոչ ոք չի անհանգստանում, թե քանի միլիմետր ծալել տաբատը՝ VOGUE ամսագրի վերջին որոշումներին համապատասխան։ Նրանք հագնում են այն, ինչով իրենց հարմարավետ են զգում և այնքան էլ չեն մտածում՝ դա նորաոճ է, թե ոչ։ Ջինսեր / շապիկներ, սպորտային կոշիկներ / կեդեր, սպորտային վերնաշապիկներ և պարկեր: Օրինակ Դանիայում կամ Հոլանդիայում  երբ զույգը քայլում է առջևից, հաճախ անմիջապես պարզ չէ, թե նրանցից որն է տղան, որը աղջիկը, նրանք այնքան նման են հագնված:

Մեր երկրում շատ տղամարդիկ ահավոր դժգոհ կլինեին կանանց հագնվելու ձևից, օրինակ՝ Շվեդիայում: «Նայելու բան չկա», – կասեին: «Մի՞թե սա կին է»-, կասեին նրանք։ Բայց ահա պարադոքսը, դատելով ուսումնասիրության արդյունքներից՝ Շվեդիան շատ երջանիկ երկիր է։ Սա նշանակում է, որ այս կանայք իրենց դժբախտ չեն զգում այն բանից, որ չեն հագնում մատիտ-կիսաշրջազգեստներ և վաղ առավոտյան չեն շտապում աշխատավայր 10 սանտիմետրանոց կրունկներով, տեղը տեղին մազահարդարմամբ և ամբողջական դիմահարդարմամբ։ Եվ ավելին, այս երկրներում տղամարդիկ նույնպես ակնհայտորեն երջանկության պակաս չեն զգում այն ​​փաստից, որ իրենց կանայք 24/7 ռեժիմով նման չեն  համաշխարհային նորաձևության արդյունաբերության նվաճումների ցուցահանդեսի ցուցանմուշի:

Միգուցե երջանկության համար ամենևին էլ պարտադիր չէ՞ հետևել նորաձևության միտումներին և զգուշավոր ընտրել կիսաշրջազգեստը ըստ կազմվածքի:

Միգուցե դուք կարո՞ղ եք երջանիկ լինել պարզ հագուստով առանց այլևայլության:

Միգուցե, երբ մարդն իրեն երջանիկ, ապահով և հանգիստ է զգում, երբ կարիք չունի ամեն օր ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու և ամբողջ ուժով ցուցադրելու իր (հաճախ երևակայական) կարգավիճակը, ապա այդպիսի մարդուն շատ հարմա՞ր է ջինսով և մարզաշապիկով վայելել կյանքը:

Օրինակ Իսրայելում կանայք նույնպես անկաշկանդ են հագնվում: Եվ ահա, չեք հավատա, բայց Իսրայելը երջանկության միջազգային վարկանիշում 11-րդ տեղում է։ Լավագույն տասնյակից անմիջապես հետո:

Ի՞նչ եք կարծում, երջանկության և կյանքից բավարարվածության ընդհանուր մակարդակը ազդում է կանանց հագնվելու վրա: Թե՞ դա պարզապես համընկում է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 8 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
Որքան երջանիկ է կինը, այնքան պարզ է նա հագնվում
5 խորհուրդ Սոֆի Լորենից. Ինչպես սովորական կինը դառնա գեղեցիկ և դուր գա տղամարդկանց