fbpx

Երեխայի ճիշտ դաստիարակության արժեքավոր խորհուրդներ ծնողներին՝ մեծ մտածողներից

Սիրելի ծնողներ, դուք առավոտից երեկո ժխտական հրահանգների՝ չի կարելի, չանես, չաղմկես, ձեռք չտաս և այլ չ-երի հեղեղ եք թափում ձեր երեխաների գլխին, նրանց հոգեբանորեն ճնշում և բանտարկում եք այդ արգելքների մեջ, իսկ հետո էլ դժգոհում, թե ինչու են երեխաներն այդքան նյարդային, վախկոտ, ամաչկոտ: Եթե դուք չեք ցանկանում, որ նրանք դառնան անվստահ, կամակոր, պասիվ, հակաճառող, խեղճ, նյարդային, ապա հիշեք ու պահպանեք նրանց կողմից Ձեզ համար սահմանաված տասներկու պատվիրանները.

 Չվախեցնել  

Վախը երեխաներին չի սովորեցնի տարբերել բարին չարից. ով վախենում է ցավից, նա միշտ անձնատուր կլինի չարին:

Ֆ. Ձերժինսկի

Չստիպել, Չբռնանալ, Չդատապարտել

Որքան ուժեղ է մեր դաստիարակչական ճնշումը, այնքան ավելի քիչ ենք ճանաչում երեխայի իսկական կյանքն ու ներաշխարհը։

Վ. ԼևԻ

Չխաբել, Չարհամարհել  

Արդարացի եղիր նույնիսկ մանուկի նկատմամբ, կատարիր նրան խոստացածդ, այլապես նրան կսովորեցնես ստին։

Լ. Տոլստոյ

Չհամեմատել, Չնվաստացնել

Մրցակցությամբ և առավելության մակարդակները համեմատելով՝ դուք հիմք եք դնում մշտական չարիքի. դա հանգեցնում է այն բանին, որ եղբայրներն ու քույրերն ատում են միմյանց:

Ս.  Ջոնսոն

Չվիրավորել, Չծաղրել, Չկոպտել

Պահպանիր անձի անձեռնմխելիությունը: Դժգոհություն արտահայտելիս մի դիպչիր անձին, մարդուն սահմաններ մի տուր, մի տուր ախտորոշումներ: Մի պիտակավորիր: Սահմանումներ տուր միայն արարքներին, կոնկրետ գործողություններին: Ոչ թե դու վատն ես, այլ դու վատ բան ես արել …

Վ . Լևի

Ավելի քիչ վիրավորանքներ կրած երեխան մեծանում է, որպես իր արժանապատվությունն ավելի շատ գիտակցող մարդ։

Չերնիշևսկի

Չշտապեցնել

Երեխաներից կարելի է շատ բան իմանալ: Օրինակ թե որքան համբերատար եք դուք։

Ֆ . Ջոնս

Համբերությունն ու գուրգուրանքն այն առաքինություններն են, որոնք այնքան պակասում են ժամանակակից մայրերին և երբեմն էլ՝ տատիկներին:

Գ. Աբրամովա

Հրապարակման ներկայացրեց՝ Լիլիթ Բորոյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Երեխայի ճիշտ դաստիարակության արժեքավոր խորհուրդներ ծնողներին՝ մեծ մտածողներից
ԹԵՍՏ նոր գիտելիքների սիրահարների համար. հարցեր մտահորիզոնն ընդլայնելու համար