Ասել «Ես քեզ սիրում եմ»՝ չպետք է դժվար լինի։ Վերջիվերջո դա ընդամենը երեք բառ է, այնպես չէ՞։
Կան մարդիկ, ովքեր շատ հեշտությամբ են կարողանում խոսել իրենց զգացմունքների մասին։ Հատկապես դա հեշտ է երիտասարդներին, ովքեր դեռ հոգու ցավ չեն ապրել։ Բայց տարիքի հետ մեզ համար ավելի ու ավելի դժվար է դառնում ասել նույնիսկ երեք բառ՝ «Ես քեզ սիրում եմ»։ Եվ հետո էլ պարզվում է, որ դա բավարար չէ…
Որովհետև մեծանալով, մենք հասկանում ենք, որ սիրել ինչ-որ մեկին՝ դա ոչ միայն այն երեք բառն ասելն է, դա նշանակում է ցույց տալ սերը գործերով։
Եվ ահա, թե ինչպես է կինը ցույց տալիս, որ սիրում է, եթե նույնիսկ չի ասում այդ մասին.
1. Երբ նա բռնում է ձեռքդ։
2. Երբ նա ուղղակի նայում է քեզ և ոչինչ չի ասում։
3. Երբ նա հորինում է քեզ համար հարյուրավոր հիմարիկ մականուններ:)
4. Երբ նա լայքում է քո բոլոր գրառումները։
5. Երբ նա փորձում է դուր գալ քո շանը կամ կատվին։
6. Երբ նա չի վախենում արտասվել քո առաջ։
7. Երբ նա դուրս է գալիս իր հարմարավետության տարածքից, որպեսզի փորձի այն, ինչ քեզ է դուր գալիս։
8. Երբ նա տեղին կամ անտեղին գրում է քեզ։
9. Երբ նա քեզ ուղարկում է առանց դիմահարդարման իր սելֆին։
10. Երբ նա պատրաստում է քեզ համար։
11. Երբ նա «խելագարի պես» կարոտում է քեզ։
12. Երբ նա քեզնից խնդրում է այն, ինչ իրեն պետք է (ոչ նյութական)։
13. Երբ նա վստահում է քեզ։
14. Երբ նա հավատում է, որ դու ճիշտն ես ասում։
15. Երբ նա հիշեցնում է քեզ, որպեսզի ճիշտ ժամանակին ընդունես դեղերդ։
16. Երբ նա կարող է քեզ հետ լռել։
17. Երբ նա գրկում է քեզ և ստիպում խոսք տալ, որ դու երբեք իրեն չես լքի։
18. Երբ երկար բաժանումից հետո, ձեզ հետ խոսելիս՝ նրա աչքերը արցունքոտվում են։
19. Երբ նա նստում է ձեր ծնկներին և լուռ, երկար-երկար գրկում։
20. Երբ չնայած ձեր մեջ եղած տարաձայնությունների և թեժ վեճերի, նա շարունակում է ձեզ հետ հաճույքով շփվել։