«Հոլիվուդի թագուհի» Էլիզաբեթ Թեյլորի մտքերը, որոնք մտորելու առիթ են տալիս.
Պոռնիկի դերերը ինձ տրվել են չափազանց հեշտությամբ:
Ես քնել եմ միայն նրանց հետ, ում հետ որ ամուսնացած եմ եղել: Շա՞տ կանայք կարող են հետևել այդ կանոնին:
Երբ ես ամուսնացել էի առաջին անգամ` 19 տարեկան հասակում, ես ունեի կնոջ մարմին ու երեխայի զգացմունքներ:
Ծնողներս ինձ միշտ ներշնչում էին, որ սիրեմ ամուսնությունը: Դրա համար էլ ես հաճախ էի ամուսնանում:
Այս աշխարհում ամեն բան ինձ ստիպում է նյարդայնանալ` բացի ֆիլմերի նկարահանումներից:
Տարօրինակ երևույթ` համբերությունը ձեռք է բերվում տարիների ընթացքում:
Այն ժամանակ ես իմանում ով է քո իսկական ընկերը` երբ ընկնում ես սկանդալի մեջ:
Ճաշակը ձևավորվում է աստիճանաբար: Քսան տարի առաջ ես ամուսնանում էի այնպիսի տղամարդկանց հետ, որոնց այժմ նույնիսկ ընթրիքի չէի ցանկանա հրավիրել:
Ժամանակի ընթացքում դու սկսում ես ափսոսալ մեղքերիդ համար և այն մեղքերիդ համար, որ դեռ չես գործել:
Լեգենդ դառնալու համար նախ պետք է մահանալ:
Նույնիսկ գեր մարդիկ կարող են սեքսուալ լինել:
Միայն 54 տարեկանում ես հասկացա, որ արդեն հասուն մարդ եմ:
Հրապարակման ներկայացրեց՝ Լիանա Ասատրյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]