fbpx

Արքայական գավաթի 1/4 եզրափակիչ. Իսպանական կլասիկո

Ուղիղ մի քանի ժամից, ավելի կոնկրետ 19.01.2012  գիշերը ուղիղ ժամը 1:00-ին մենք ականատես ենք լինելու հերթական ֆուտբոլային գլուխգործոցին, իրադարձության, որին սպասում են գրեթե բոլոր ֆուտբոլասերները, անկախ նրանից թե որ ակումբն են երկրպագում: Խոսքը գնում է իսպանական կլասիկոյի կամ ինչպես ավելի շատ է ընդունված՝ Էլ կլասիկոյի մասին: Այո-այո ուղիղ մի քանի ժամից Իսպանական Արքայական գավաթի 1/4 եզրափակչի առաջին խաղերի շրջանակում կրկին իրար դեմ են դուրս գալու երկու տիտաններ, երկու «ոխերիմ թշնամիներ», անհաշտ մրցակիցներ՝ Մադրիդի Ռեալը ընդդեմ Բարսելոնայի:

Ուղիղ 7 անգամ նրանք իրար դեմ են դուրս եկել 2011թ.-ին: Դեկտեմբերյան «կռիվը» Լա-լիգայի շրջանակկներում է՛լ ավելի է թեժացրել մթնոլորտը և սպասվում է թեժ պայքար: Այս մենամարտերի շարքում ինչ խոսք հիմնական հաղթողը կապտանռնագույններն էին:

Սակայն պետք է սպասել, որ Մադրիդի Ռեալը պետք է ավելի մոտիվացված դուրս գա խաղադաշտ: Չէ՞ որ նրանք «վրեժի ծառավ են», չէ՞ որ նրանք պետք է ապացուցեն, որ իրենք են լավագույնը լավագույններից:

Ինչևէ, մեզ՝ ֆուտբոլասերներիս այս մի քանի օրը սպասվում են ֆուտբոլային տոներ: Այո-այո տոներ, որովհետև հունվարին մենք ականատես ենք լինելու երկու կլասիկոյի՝ մի քանի օր տարբերությամբ:

«Ռեալ»-«Բարսելոնա»,
Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 1:00,
Գլխավոր մրցավար՝ Մունյես Ֆերնանդես,
Մարզադաշտ՝ «Սանտիագո Բեռնաբեու» (Մադրիդ)
Ուղիղ միացում՝ НТВ-Плюс Футбол-2, НТВ-Плюс НD Спорт: Հայկական հեռուստաալիքներից՝ խոսակցություններ կան, որ հնարավոր է խաղը ցուցադրվի Հ1-ով, սակայն տեղեկությունները հստակ չեն:

Հ.Գ. Լինելով Ռեալի երկրպագու, բնականաբար ցանկությունս մեկն է՝ Ռեալի հաղթանակը: Սակայն հարգելով նաև Բարսելոնայի երկրպագուներին և նրանց զգացմունքները ասում եմ.  «արժանի պայքարում ԹՈ՛Ղ ՀԱՂԹԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆԸ»:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Արքայական գավաթի 1/4 եզրափակիչ. Իսպանական կլասիկո
9 բան, որ խելացի մարդիկ երբեք չեն անում