Ռեալ Մադրիդ – Բարսելոնա առաջին մրցավեճը ավարտվեց ոչոքի :
Խաղի սկզբից Բարսելոնան ավելի շատ էր տիրում գնդակին, բայց ավելի վտանգավոր էին Ռեալի պահերը: Թվում էր թե Ռեալը եթե այսպես շարունակեց, ապա կտոնի հաղթանակ: Բայց 2 խաղակեսում Ռաուլ Ալբիոլը սեփական տուգանայինում խաղտեց կանոնները, բայց արդարության համար նշենք, որ ոչ շատ կոպիտ, իսկ մրցավարն էլ դա համարեց շատ կոպիտ և կարմիր քարտ ցույց տալով հեռացրեց Ալբիոլին՝ նշանակելով 11 մետրանոց: Եվ այդ պահից սկսվեց անհետաքրքիր խաղը: Բարսելոնան առանձնակի ջանքեր այլևս չէր գործադրում 2-րդ գոլի համար, իսկ Ռեալի խաղացողները կարծես մրցավարից նեղացած այլևս չէին պայքարում և նույնիսկ չէին շարժվում տեղներից:
Բայց արդարությունը ի վերջո վերականգնվեց: Մարսելոյի անցումը սեփական տուգանայինում կոպիտ սահանկումով կանխեց Ալվեշը և մրցավարը նշանակեց 11 մետրանոց, այս անգամ Բարսելոնայի դարպասին: Խաղը Ավարտվեց ոչ ոքի՝ Մեսսիի և Ռոնալդույի իրացրած 11 մետրանոցներավ 1:1
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓