fbpx

Եկեք մտորենք. մարդկային կյանք, հարաբերություններ, հոգեբանություն և մտածելակերպ

Եկեք մի փոքր մտորենք մարդկային կյանքի, հարաբերությունների, հոգեբանության և մտածելակերպի մասին…

1) Այս ամենը, ինչ կատարվում է մեզ հետ ներկայում, հիմնականում գալիս է անցյալից։

Տվյալ իրավիճակը կամ երևույթը չէ, որ ստիպում է տխրել կամ ուրախանալ։ Դա մեր ներքին արձագանքն է տվյալ իրավիճակին, որն ունի ավելի հին պատմություն, քան թվում է։

Ժամանակի ընթացքում սթրեսը դառնում է բնավորություն։

Ամեն ինչի մեջ վատն է երևում առաջնայինը։ Պեսիմիստությունն ընկեր է դառնում։ Լռությունը բերում է ինքնամեկուսացման։ Ժպտում, լացում, սիրում, ատում, կարոտում, ցանկանում, երազում և զրուցում են լուռ։ Իսկ իրականության մեջ ավելի շատ շրջապատում են բարձրաձայնողին։

Կարոտը ծնում է թերարժեքության զգացում։

Մարդուն միշտ պակասում է ինչ-որ մի բան ու ինքն էլ չի իմանում թե ինչ։ Անթերի արտաքինի մեջ էլ միշտ գտնում է թերություն։ Ինչքան էլ երջանկություն պարգևեն մեկ է… ինչ որ մի բան կպակասի։

Չներելը դառնում է վրեժխնդրություն, իսկ հետո՝ նևրոզ։

Չներելը նման է փշին։ Սերմը պահում են ներսում։ Հետո՝ ջրում ժամանակով։ Տարիներ անց փուշը աճելով փաթաթվում է հոգու վարդերին ու ոչնչացնում։ Մարդը չարանում է։ Իսկ չարությունից նույն փշի սերմերը գցում են ամեն տեղ։

Լքվածությունը մնում է ընդմիշտ։

Կյանքի կարևոր փուլում, երբ լքում է մարդուն իր հենման կետը, նա ընկնում է։ Հետագա կյանքում քանի անգամ ու քանի հոգի էլ որ բարձրացնի նրան, մեկ է։ Կոտրված բաժակին նախկին տեսքը երբեք չես կարող տալ։

Խաբվածությունից մեռնում է հավատը բոլորի հանդեպ։

Մարդը հավատով տալիս է ամենը, ինչ-որ ունի ու ինչ պետք է ունենա։ Օգտագործում են, կամ անզգուշությամբ կոտրում, փչացնում, թողնում գնում են կամ ողջ եղածը հետները տանում։

Նա մնում է կանգնած ոչնչի առաջ։

Փորձում է փշուրներ հավաքել ապրելու համար։ Իսկ փշուրները ուրիշ ոչ ոքի չի ցանկանում տալ։ Ծնողի պակասից ապրում են կիսատ. առավել ևս, երբ կա ծնողը զուտ ֆիզիկապես։

Ի վերջո բոլորը դառնում են այնպիսին, ինչպիսին եղել է իրենց ընտանեկան մթնոլորտը։

Կապ չունի, որ դու միլիոններ ունես կամ ունենում ես այն, ինչ ուզում ես։ Եթե ծնողի դերը ոչ ոք չի խաղացել, քո թատրոնում ծափեր չեն լինի։

2) Մարդն իր ծնված օրից հակված է անել այն, ինչ իրեն արգելված է։

Դա նրա ազատության արտահայտումն է։ Մարդը ծնվում է ազատությունը ձեռքին։

Եթե Դուք Ձեր կնոջ, ամուսնու կամ երեխայի առաջ որևէ մի արգելք եք դնում, ապա նա գիտա կամ ենթագիտակցորեն հակված է լինելու անցնել այդ արգելքը, դրանով պահպանել ցանկանալով սեփական ազատությունը։

Երբ արգելում եք որևէ մեկին, Դուք փորձում եք բանտել նրա ազատությունը։

Ինչքան խիստ ու հետևողական փորձեք արգելել, այնքան թաքուն ու աննկատ նա կհասնի իր ուզածին։ Ինչքան էլ սխալ լինի արարքը, մեկ է, բացատրեք հազար անգամ, նա կհասկանա միայն անելուց հետո, երբ սեփական կաշվի վրա զգա։

Արդյունքում կունենա փորձ և ազատություն…

3) Ամեն օր դու արթնանում, ուտում, աշխատում, քայլում, լսում, խոսում ու մտածում ես։

Քո ուղեղը, ձեռքերը, ոտքերը, լեզուն, ականջները և բոլոր օրգաններն աշխատում են քեզ համար։ Իսկ գիշերը, երբ դու քնում ես, քեզ հետ քնում են քո բոլոր օրգանները, բացի մեկից։ Սիրտը չի քնում։ Այդ պատճառով, երբ նա ինչ-որ բան է ուզում, մի նեղացրու. Տուր նրան այն, ինչ ուզում է։

4) Երբ ոչ մի կերպ չես կարողանում հասկանալ կողակցի վատ տրամադրությունն ու ագրեսիան, հանգիստ թող նրան…

Եթե պղտոր ջուրը լցնենք բաժակի մեջ ու որոշ ժամանակ անշարժ թողնենք, մակերևույթին կմնա պարզ ու մաքուր ջուրը, իսկ կեղտը կիջնի ներքև։ Այդ ժամանակ ավելի հեշտ է առանձնացնել կեղտը մաքուր ջրից։ Հավատա…

5) Եթե ինչ որ մեկը ժպտում է Ձեզ առանց պատճառի՝ Նվիրեք նրան հազար պատճառ… Նա Ձեզ երբեք չի մոռանա։

6) Միշտ հիշիր։

Երկրագնդի ինչ-որ մի անկյունում, ինչ-որ մեկը ապրում է քո երազած կյանքով ու դժգոհում է կյանքից։ Իսկ մեկ այլ անկյունում՝ ինչ-որ մեկը երազում է ապրել քո ապրած կյանքով…

7) Մի նեղացիր…

Նրանք ուղղակի մարդիկ են՝ սահմանափակ ունակություններով։

8 ) Դուք, Ձեր կյանքը, Ձեր մտածելակերպն ու աշխարհայացն այնպիսին է, ինչպիսին որ եղել է ու կա Ձեր շրջապատը։

Ցանկացած մարդ, ով հայտնվում է Ձեր կյանքում, ակամա դառնում է ուսուցիչ։ Ինչ-որ մեկը սովորեցնում է կորցնել, մյուսը՝ գտնել, ինչ-որ մեկը՝ սիրել, մյուսը՝ ժպտալ, ոմանք՝ հավատալ, մեկ ուրիշը՝ ատել, մեկը՝ երջանկանալ, մեկը՝ չվստահել, իսկ ոմանք էլ՝ ապրել։

Շրջապատեք Ձեզ այն մարդկանցով, ովքեր կսովորեցնեն չընկնել։

9) Մենք ապրում ենք այն դարաշրջանում, որտեղ ոչ ոք, ոչ ոքի համար ժամանակ չունի։

Հանդուրժեք նրանց, ովքեր դեռ Ձեզ հանդուրժում են…

10) ԴՈՒ ՎԱՏ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՍ։

Ուղղակի պատկերացրու, որ խեղդվում ես ծովում։ Դու չես կարող սպասել այնքան, մինչև հայտնվի մեկն ու քեզ փրկի։ Սպասումը քեզ կխորտակի։ Ահա և հիմա նույնպես մի սպասիր օգնության։ Փրկվիր ինչպես կարող ես։

Քեզ ոչ ոք չի փրկի…

ՈՉ ՈՔ…

ԵՐՋԱՆԻԿ ԵՂԵՔ

Հեղինակ՝ Բաքս Ավագյան

Հրապարակման ներկայացրեց՝ Բաքս Ավագյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.29 из 5 )
MediaMag
Եկեք մտորենք. մարդկային կյանք, հարաբերություններ, հոգեբանություն և մտածելակերպ
ԷՐՈՒԴԻՑԻԱՅԻ ԹԵՍՏ. Միայն ամենախելացիները ամբողջությամբ կհաղթահարեն այս թեստը