Ներկայացնում ենք մեծագույն գիտնականի կյանքի 10 օրենքները:
1. Եղեք հետաքրքրասեր
Ես չունեմ առանձնահատուկ տաղանդ, ես ուղղակի անսահման հետաքրքրասեր եմ։
2. Համառությունն անգին է
Դա այն պատճառով չէ որ ես խելացի եմ, այլ այն պատճառով, որ յուրաքանչյուր խնդրի ես ավելի շրջահայացորեն եմ մոտենում։
3.Կենտրոնացեք ներկայի վրա
Այն տղամարդը, որն ունակ է կառավարել մեքենան գեղեցիկ աղջկա հետ համբույրի ժամանակ, ուղղակի կորցնում է պահը ու բավարար ուշադրություն չի դարձնում համբույրին։
4. Երևակայությունն ուժ է
Երևակայությունն ամենինչ է․ երևակայությունը գալիք իրադարձությունների նախնական ցուցադրությունն է․ երևակայությունը կարևոր է գիտելիքից։
5. Սխալվեք որքան հնարավոր է շատ
Այն մարդը, ով երբեք չի սխալվել իր կյանքում՝ որևէ նոր բան չի փորձել։
6. Ապրեք ներկայով
Ես երբեք չեմ մտածում ապագայի մասին՝ առանց այդ էլ այն բավական արագ է գալիս։
7. Ստեղծեք արժեքներ
Կենտրոնացեք ոչ թե հաջողության հասնելու վրա, այլ՝ հասեք նրան, որ ձեր կյանքն իմաստ ունենա։
8. Մի կրկնեք
Խելագարություն է կրկին ու կրկին անել նույնը՝ սպասելով տարբեր արդյունքների։
9. Իմաստությունը գալիս է փորձից
Տեղեկատվությունը դա դեռ գիտելիք չէ։ Գիտելիքի միակ իրական աղբյուրը փորձն է։
10. Սկզբում սովորեք խաղի կանոնները՝ այնուհետև խաղացեք ամենալավը
Դուք անպայմանորեն պետք է իմանաք խաղի կանոններն ու այդ դեպքում դուք կխաղաք բոլորից լավ։
Երբեք չհանձնվե՛ք կես ճանապարհին, որովհետև նա, ով իսկապես ինչ-որ բան է ցանկանում, ավելի ուժեղ է նրանից՝ ով ավելի շատ բան գիտի։
Հրապարակման ներկայացրեց՝ Անուշ Հարությունյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]