Ալբերտ Էյնշտեյնը ծնվել է 1879թ. մարտի 14-ին Գերմանիայում: Ֆիզիկ-տեսաբան, Տեսական Ֆիզիկայի հիմնադիրներից մեկը, հանրահայտ «հարաբերականության տեսության» հիմնադիրը և վերջապես՝ հանճար:
Չեմ վախենա ասել, որ Էյնշտեյնը երևի միակ հանրահայտ գիտնականն է, որի մասին լսել են աշխարհում գրեթե բոլորը:
Ալբերտ Էյնշտեյնը հայտնի է ոչ միայն իր հանճարեղ գյուտերով, բացահայտումներով և տեսություններով, այլ նաև կյանքի հանդեպ նրա վերաբերմունքով:
Ձեզ եմ ներկայացնում նրա մտքերից մի քանիսը.
- Երևակայությունը՝ դա ամենակարևորն է, որը հանդիսանում է արտացոլումը նրա, թե ինչ ենք ձգում մենք մեր կյանքում:
- Շատ կարևոր է երբեք չդադարել հարցեր տալուց: Հետաքրքրասիրությունը պատահական չէ տրվել մարդուն:
- Պետք է նախ մանրակրկիտ ծանոթանալ խաղի կանոններին, ապա նոր խաղալ բոլորից լավ:
- Դուք կարող եք ապրել երկու կերպ. Դուք կարող եք ապրել այնպես, կարծես հրաշքներ չեն լինում և կարող եք ապրել այնպես՝ կարծես ամեն ինչ այս աշխարհում հրաշք է:
- Մարդը, որը երբեք չի սխալվել, երբեք չի փորձել նոր բան անել: