Հին եգիպտացիները առաջիններից էին, որ ստեղծեցին աստղային քարտեզներ և հետևաբար աստղաբանությունն էլ էր զարգանում նրանց մոտ։ Եվ ահա նրանց հորոսկոպը։
Եգիպտական հորոսկոպում օգտագործվում էին հին աստվածությունները։ Այս հորոսկոպը կօգնի Ձեզ ավելի լավ ճանաչել սեփական հոգին և անձը։
Նեղոս
Ամսաթվեր. հունվարի 1-7; հունիսի 19-28; սեպտեմբերի 1-7; նոյեմբերի 18-26։
Այս ժամանակահատվածում ծնված մարդիկ քնքուշ են, հանգիստ և սիրող։ Նրանք ունեն փափուկ բնավորություն։ Սակայն նրանց էմոցիաները կարող են դուրս գալ վերահսկողությունից և բերել տրամադրության անկանխատեսելի անկումների։
Ամոն Ռա
Ամսաթվեր. հունվարի 8-21; փետրվարի 1-11։
Ամոն Ռան՝ աստվածների տիրակալն է, ով հետևում է արևին, տիեզերքին և բոլոր կենդանի արարածներին։
Այսպիսի մարդիկ օժտված են առաջնորդի որակներով։ Նրանք հետաքրքրասեր են և լավատես։ Նրանք հստակ համոզմունքներ ունեն կյանքի բոլոր ասպեկտների առումով։
Մուտ
Ամսաթվեր. հունվարի 22-31; սեպտեմբերի 8-22։
Մուտը՝ մայր աստվածություն է, ով պաշտպանություն է ապահովում։ Այս ժամանակահատվածում ծնված մարդիկ շատ նվիրված են։ Նրանք հրաշալի ծնողներ, դաստիարակ և ուսուցիչներ են։
Հեբ
Ամսաթվեր. փետրվարի 12-29; օգոստոսի 20-31։
Հեբը՝ երկրի աստվածն է։ Այս ժամանակահատվածում ծնված մարդիկ զգայուն են և ինտուիտիվ։ Նրանք օժտված են մեծ կարեկցանքով երկրի և մարդկանց հանդեպ։ Անընդհատ հետևում են սեփական և ուրիշների էմոցիաներին։
Օսիրիս
Ամսաթվեր. մարտի 1-10; նոյեմբերի 27 – դեկտեմբերի 18։
Օսիրիսը վերծննդի և հանգուցյալ աշխարհի աստվածն է։
Այս մարդիկ կարող են լինել ինչպես խարիզմատիկ, այնպես էլ խոցելի։ Նրանք լցված են կրքով նոր նախագծերի հանդեպ, ի ծնե առաջնորդ են։
Իսիդա կամ Իսիս
Ամսաթվեր. մարտի 11-31; հոկտեմբերի 18-29; դեկտեմբերի 19 – 31։
Իսիդան բժշկության, կախարդանքի և ամուսնության աստվածուհին է։ Այս ժամանակահատվածում ծնված մարդիկ էներգիայով լեցուն, վստահ և ազնիվ են։ Նրանք շատ պահանջկոտ են իրենց և ուրիշների հանդեպ, ինչը հաճախ նեղացնում է ուրիշներին։
Տոտ
Ամսաթվեր. ապրիլի 1-19; նոյեմբերի 8-17։
Տոտը՝ շփման, իմաստության և լուսնի աստվածն է։ Այս մարդիկ օժտված են ուժեղ ստեղծագործական պոտենցիալով։ Նրանք լի են մտահղացումներով, փորձով, ինչը նրանց հրաշալի ուսուցիչ է դարձնում։
Գոր
Ամսաթվեր. ապրիլի 20 – մայիսի 7; օգոստոսի 12-19։
Գորը՝ աստվածություն է, ով պատասխանատու է Եգիպտոսի և փարավոնների պաշտպանության համար։ Այս մարդիկ աշխատասեր են և ինքնավստահ։ Նրանք տարված են փոփոխություններով, որոնք ուղղված են ընդհանուր շահին։
Անուբիս
Ամսաթվեր. մայիսի 8-27; հունիսի 29 – հուլիսի 13։
Անուբիսը՝ ստորգետնյա աշխարհի պահապանն է, ով օգնում է մարդկանց կյանքից տեղափոխվել դեպի մահ։
Այս ժամանակահատվածում ծնված մարդիկ ստեղծագործ, համբերատար և կարեկցող են։ Նրանք կյանքում տեսնում են թե լավը և թե վատը, աշխատում են ջանադրաբար, որպեսզի հասկանան ուրիշներին։
Սեթ
Ամսաթվեր. մայիսի 28 – հունիսի 18; սեպտեմբերի 28 – հոկտեմբերի 2։
Սեթը՝ քաոսի, կերպարանափոխության և անապատի աստվածն է։
Այսպիսի մարդիկ փնտրում են արկածներ և փոփոխություններ։ Նրանք երազկոտ են, բայց նաև պերֆեկցիոնիստ։ Այս երկու որակներն էլ կարող են լարվածության բերել։
Բաստետ
Ամսաթվեր. հուլիսի 14 – 28; սեպտեմբերի 23 – 27; հոկտեմբերի 3-17։
Բաստետը՝ պտղաբերության, կանանց և չարից պաշտպանության աստվածուհին է։ Այս ժամանակահատվածում ծնված մարդիկ սիրում են խաղաղ, հավասարակշռված կյանք։ Նրանք ձգտում են հաճույքների և միշտ գիտեն, թե ինչ է իրենց հարկավոր։
Սեհմետ
Ամսաթվեր. հուլիսի 29 – օգոստոսի 11; հոկտեմբերի 30 – նոյեմբերի 7։
Սեհմետը՝ պատերազմի, բժշկվելու և արևի աստվածուհին է։
Այս ժամանակահատվածում ծնված մարդիկ պերֆեկցիոնիստ են, որոնք աշխարհը տեսնում են սև-սպիտակ գույներով։ Նրանք ինքնակարգապահ են և օժտված են առաջնորդի լավ որակներով։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։