fbpx

Ի՞նչ է տեղի ունենում Երկիր մոլորակում մեկ օրվա ընթացքում

Ի՞նչ է տեղի ունենում Երկիր մոլորակում մեկ օրվա ընթացքում: Հետաքրքիր փաստեր, որոնց մասին, հնարավոր է, Դուք չգիտեիք: Եվ այսպես, երբ սկսում է օրը…

Երկիր մոլորակի 5 մայրցամաքի, 193 երկների 7 միլիարդ մարդկանց մի մասը դեռ քնած է, մյուսները արթնանում են: Եվ միայն 6 հոգի կարթնանան ոչ Երկիր մոլորակում, այլ տիեզերում, ավելի կոնկրետ մոլորակից 415 կմ հեռավորության վրա: Դա միջազգային տիեզերական կայանի անձնակազմն է:

16_2

Նոր օրը կբերի մեր մոլորակին 380 հազար նոր բնակիչ:

15_3

Մոտ 18 միլիոն մարդ կնշի իր ծննդյան օրը:

15_4

Այսօր ուրախության առիթ չեն ունենա 9.8 միլիոն մարդ, ովքեր գտնվում են ճաղերի ետևում:

14_5

Օրվա ընթացքում, երկնքում կհայտնվի 8.6 միլիոն կայծակ: Տեսականորեն, այսպիսի էներգիայով հնարավոր կլիներ լուսավորել մի ամբողջ քաղաք:

11_6

Մեկ օրվա ընթացքում, երկիր մոլորակում այնքան տեղումներ են տեղի ունենում, որ այդ ջուրը բավարար կլիներ, որպեսզի մոլորակի յուրաքանչյուր բնակիչ 1414 անգամ ցնցուղ ընդուներ:

11_7

Ամեն ծառ օրվա ընթացքում կարտադրի թթվածին, որը բավարար է մոլորակի 2 բնակչի համար…

10_8

Երկիր մոլորակի բնակիչները ճանապարհ կընկնեն՝ դեպի աշխատավայր կամ այլ գործերով, ճանապարհներով, որոնց ընդհանուր երկարությունը ամբողջ Երկիր մոլորակով կազմում է 70 միլիոն կմ:

10_9

Ամեն օր արտադրական հոսքագծերից դուրս կգան 142 հազար նոր ավտոմեքենա: Եթե դրանք շարենք կողք կողքի, այն կգրավի 512 կմ:

13_10

Ամբողջ աշխարհում, մեկ օրվա ընթացքում բնակչությունը կուտի 800 միլիոն նարինջ…

11_12

Եվ մեկ միլիարդ խնձոր…

8_13

Եվ 1.5 միլիարդ բանան…

7_14

Չինացիները մեկ օրվա ընթացքում կհավաքեն 510 հազար տոննա բրինձ:

7_15

Ամբողջ աշխարհով կհավաքվի 1 700 000 տոննա միրգ:

6_16

Ամբողջ աշխարհի հավերը կածեն 190 միլիոն ձու:

6_17

Այդ բոլոր ձվերը միասին կկշռեն այնքան, որքան կշռում են 110 ուղևորանոց ինքնաթիռները:

6_18

Մարդիկ ամբողջ աշխարհում, մեկ օրվա ընթացքում կգնեն 570 հազար հեռուստացույց:

5_20

Եվ 3.4 միլիոն հեռախոս:

p6prz21i

Նաև 540 միլիոն թերթ:

3_21

820 միլիոն գոլֆի գնդակ:

2_22

Իսկ գնումների համար կվճարեն աշխարհի 182 տեսակի տարադրամով:

2_23

Երկիր մոլորակի բնակիչները, մեկ օրվա ընթացքում 22 միլիարդ անգամ բաց կթողնեն զուգարանի ջուրը: Այս քանակի ջրով կարող էր լողանալ մոլորակի բնակչության ուղիղ կեսը:

2_24

Միջին վիճակագրական եվրոպացին կարտադրի 1.2-ից մինչև 1.4 կգ աղբ:

2_25

Մեկ օրվա ընթացքում կտպագրվի 2753 նոր գիրք:

2_26

Եթե օրվա ընթացքում տպագրված բոլոր նոր գրքերը շարենք իրար վրա, ապա այն կհասնի Քեոփսի բուրգի բարձրության:

2_27

231 մարդ երեկոյան կզբաղվի սիրով:

1_29


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ի՞նչ է տեղի ունենում Երկիր մոլորակում մեկ օրվա ընթացքում
Տեսահոլովակի պրեմիերա. Իվետա Մուկուչյան – Իմ անուշ Հայաստան