Հեղինակ MediaMagԿարդալու տևողությունը 2 րոպեԴիտումներ1.3k.Հր․ ամսաթիվ
Ի՞նչ է տեղի ունենում Երկիր մոլորակում մեկ օրվա ընթացքում: Հետաքրքիր փաստեր, որոնց մասին, հնարավոր է, Դուք չգիտեիք: Եվ այսպես, երբ սկսում է օրը…
Երկիր մոլորակի 5 մայրցամաքի, 193 երկների 7 միլիարդ մարդկանց մի մասը դեռ քնած է, մյուսները արթնանում են: Եվ միայն 6 հոգի կարթնանան ոչ Երկիր մոլորակում, այլ տիեզերում, ավելի կոնկրետ մոլորակից 415 կմ հեռավորության վրա: Դա միջազգային տիեզերական կայանի անձնակազմն է:
Նոր օրը կբերի մեր մոլորակին 380 հազար նոր բնակիչ:
Մոտ 18 միլիոն մարդ կնշի իր ծննդյան օրը:
Այսօր ուրախության առիթ չեն ունենա 9.8 միլիոն մարդ, ովքեր գտնվում են ճաղերի ետևում:
Օրվա ընթացքում, երկնքում կհայտնվի 8.6 միլիոն կայծակ: Տեսականորեն, այսպիսի էներգիայով հնարավոր կլիներ լուսավորել մի ամբողջ քաղաք:
Մեկ օրվա ընթացքում, երկիր մոլորակում այնքան տեղումներ են տեղի ունենում, որ այդ ջուրը բավարար կլիներ, որպեսզի մոլորակի յուրաքանչյուր բնակիչ 1414 անգամ ցնցուղ ընդուներ:
Ամեն ծառ օրվա ընթացքում կարտադրի թթվածին, որը բավարար է մոլորակի 2 բնակչի համար…
Երկիր մոլորակի բնակիչները ճանապարհ կընկնեն՝ դեպի աշխատավայր կամ այլ գործերով, ճանապարհներով, որոնց ընդհանուր երկարությունը ամբողջ Երկիր մոլորակով կազմում է 70 միլիոն կմ:
Ամեն օր արտադրական հոսքագծերից դուրս կգան 142 հազար նոր ավտոմեքենա: Եթե դրանք շարենք կողք կողքի, այն կգրավի 512 կմ:
Ամբողջ աշխարհում, մեկ օրվա ընթացքում բնակչությունը կուտի 800 միլիոն նարինջ…
Եվ մեկ միլիարդ խնձոր…
Եվ 1.5 միլիարդ բանան…
Չինացիները մեկ օրվա ընթացքում կհավաքեն 510 հազար տոննա բրինձ:
Ամբողջ աշխարհով կհավաքվի 1 700 000 տոննա միրգ:
Ամբողջ աշխարհի հավերը կածեն 190 միլիոն ձու:
Այդ բոլոր ձվերը միասին կկշռեն այնքան, որքան կշռում են 110 ուղևորանոց ինքնաթիռները:
Մարդիկ ամբողջ աշխարհում, մեկ օրվա ընթացքում կգնեն 570 հազար հեռուստացույց:
Եվ 3.4 միլիոն հեռախոս:
Նաև 540 միլիոն թերթ:
820 միլիոն գոլֆի գնդակ:
Իսկ գնումների համար կվճարեն աշխարհի 182 տեսակի տարադրամով:
Երկիր մոլորակի բնակիչները, մեկ օրվա ընթացքում 22 միլիարդ անգամ բաց կթողնեն զուգարանի ջուրը: Այս քանակի ջրով կարող էր լողանալ մոլորակի բնակչության ուղիղ կեսը:
Միջին վիճակագրական եվրոպացին կարտադրի 1.2-ից մինչև 1.4 կգ աղբ:
Մեկ օրվա ընթացքում կտպագրվի 2753 նոր գիրք:
Եթե օրվա ընթացքում տպագրված բոլոր նոր գրքերը շարենք իրար վրա, ապա այն կհասնի Քեոփսի բուրգի բարձրության:
231 մարդ երեկոյան կզբաղվի սիրով:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: