Գլուխը բնից հանելով, արծվի ձագուկը տեսավ բազմաթիվ թռչուններ, որոնք թռչում էին ներքևում՝ ժայռերի արանքով.
– Մայրիկ այս ի՞նչ թռչուններ են, – հարցրեց նա…
Գլուխը բնից հանելով, արծվի ձագուկը տեսավ բազմաթիվ թռչուններ, որոնք թռչում էին ներքևում՝ ժայռերի արանքով.
– Մայրիկ այս ի՞նչ թռչուններ են, – հարցրեց նա:
– Մեր ընկերները, – պատասխանեց մայր արծիվը որդուն: – Արծիվը միայնակ է ապրում: Այդպիսին է նրա ճակատագիրը, բայց նա նույնպես երբեմն շրջապատի կարիք ունի: Այլապես նա թռչունների ի՞նչ թագավոր է: Բոլորը, ում տեսնում ես ներքևում՝ մեր հավատարիմ ընկերներն են:
Բավարարված մոր բացատրություններով, արծվիկը շարունակում էր հետաքրքրությամբ հետևել թռչունների ճախրանքին՝ համարելով նրանց, այսուհետ իր հավատարիմ ընկերներ: Հանկարծ նա բղավում է.
– Վա՜յ – վա՜յ նրանք գողացան մեր կերակուրը:
– Հանգստացի՛ր որդի, նրանք ոչինչ էլ մեզնից չեն գողացել: Ես ինքս եմ նրանց հյուրասիրել: Հիշի՛ր մեկընդմիշտ ինչ քեզ կասեմ: Որքան էլ որ արծիվը սոված լինի, նա անպայման իր որսով պետք է կիսվի իրեն շրջապատող թռչունների հետ: Այս բարձրությունում նրանք ուժ չունեն ինքնուրույն սնունդ հայթհայթելու համար և նրանց պետք է օգնել:
Բոլոր նրանք, ովքեր ուզում են ունենալ հավատարիմ ընկերներ, պետք է լինեն բարի և համբերատար՝ ուշադրություն ցուցադրելով այլոց կարիքներին: Պատիվ և հարգանք ձեռք են բերում ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ՝ կարիքավորների հետ վերջին պատառը կիսելու պատրաստակամությամբ: