fbpx

Ձվի օգտակար հատկությունները

Ձվի վնասակար հատկությունների մասին (խոլեստերին, աղիքային վարակներ, վնասակար ճարպեր) բավական հաճախ է խոսվում, սակայն նրա օգտակար հատկություններն անտեսվում են: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձվի ամենաօգտակար հատկությունները:

Խոլին

Այս քիմիական նյութի մասին, ցավոք, շատ բան հայտնի չէ, սակայն դրա բաղադրությունը նպաստում է նյարդային համակարգի կայունացմանը, բարելավում է հիշողությունն ու գլխուղեղի աշխատաքը: Այն մեծ քանակությամբ պարունակվում է ձվերում և հատկապես կարևոր է ապագա մայրիկների համար, քանի որ հղիության ընթացքում դրա մի մասն անցում է փոքրիկին:

Սննդարար նյութեր

Ձվերն անչափ հարուստ են A, D, E, B12 վիտամիններով, ինչպես նաև երկաթով ու կալցիումով:

Ոսկորները, եղունգներն ու մազերը

Վերոնշյալ բոլոր վիտամինները, հատկապես՝ վիտամին D-ն, շատ օգտակար են ոսկորների, եղունգների ու մազերի համար: Պարբերաբար ձու ուտելով կարելի է ազատվել ոսկորների, եղունգների ու մազերի հետ կապված բազմաթիվ խնդիրներից:

Աչքերը

Ձվերը հարուստ են նաև լյուտեինով ու զեակսանտինով, որոնք անհրաժեշտ են աչքերը արևի ճառագայթներից պաշտպանելու համար:

Պրոտեիններ

Բոլորն էլ հայտնի է, որ ձվերը պրոտեինի լավագույն աղբյուրն են, սակայն շատերն են մոռանում դրա մասին: Այս մթերքը հեշտությամբ կարող է փոխարինել մսին ու կաթին, նույնիսկ եթե որոշել եք բուսակեր դառնալ:

Նիհարել

Ձվերը հագեցնում են օրգանիզմը շատ ավելի լավ, քան միսը, կաթնամթերքը և առավել ևս բանջարեղենն ու հացահատիկները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախաճաշին երկու ձու ուտելու դեպքում հագեցվածության զգացումն ավելի երկար է պահպանվում և մարդն օրվա ընթացքում ավելի քիչ կալորիա է օգտագործում, ինչն էլ նպաստում է նիհարելուն:

Սակայն հարկ է հիշել, որ ամեն ինչ պետք է լինի չափավոր: Ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել ձվի գործածությունը, սակայն անհրաժեշտ է այն անպայման ներառել ամենօրյա սննդակարգի մեջ:

Աղբյուրը՝ tert.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag