Առաջարկում ենք շատ հետաքրքիր մի խնդիր-հանելուկ՝ քանի՞ ձմերուկ եք տեսնում լուսանկարում։
Հաշվեցի՞ք, քանի՞ ձմերուկ ստացվեց։
Ներքևում բերված է պատասխանը։ Եթե դուք վստահ եք, որ գտել եք պատասխանը, առաջարկում ենք նայել ներքևում։
Համացանցի որոշ օգտատերեր այս խնդրի լուծմանը մոտենում են բավական ինքնատիպ կերպով, չնայած այդ ամենում կա ճշմարտության հատիկ։ Նրանք պնդում են, որ նկարում կա 8 ձմերուկ, ճշտելով, որ խնդրի պահանջներում նշված չէ պայման, որ պետք է հաշվել ամբողջական ձմերուկները՝ «Քանի՞ ամբողջական ձմերուկ եք տեսնում լուսանկարում»։
Պատասխանի մյուս տարբերակը՝ 6։ Մարդկանց որոշակի խումբ հակված են այս տարբերակին, բացատրելով. «Այս լուսանկարը ստեղծելու համար վերցվել է 6 ձմերուկ»։
Եվ ինչպես երևում է ճշմարտության հատիկ այստեղ էլ կա։
Եվ հաջորդ տարբերակը՝ զուտ մաթեմատիկական է։ Այստեղ 4 ձմերուկ է առանց քառորդի և 4 կես ձմերուկ։
(4 x 0.75) + (4 x 0.5) = 5
Այսպիսով, այս խնդիրը ունի լուծման երեք տարբերակ։ Իսկ ո՞ր լուծման կողմնակիցն եք Դուք։
Աղբյուրը՝ marketium.ru