fbpx

Ինչպես տանը պատրաստել իտալական ջելատո

Հիմա կպատմենք, թե ինչպես կարելի է տանը պատրաստել իսկական իտալական պաղպաղակ՝ ջելատո։

Այս պաղպաղակի գլխավոր տարբերությունն այլ պաղպաղակներից՝ բաղադրիչների համամասնություններն ու պատրաստման մեթոդն է։ Ջելատոն մի փոքր ավելի երկար է պատրաստվում և պահանջում է անընդհատ խառնում։ Այդ դեպքում տեսքտուրան ստացվում է ավելի կրեմային, առաձգական և փափուկ։

Մեկ չափաբաժնի համար Ձեզ հարկավոր կլինի.

  • Ձվի դեղնուց – 1 հատ
  • անարատ կաթ – 350 մլ
  • մանր շաքարավազ – 100 գ
  • վանիլային շաքարավազ – 1 փաթեթ (10-12 գ)
  • սառը յուղային սերուցք – 150 մլ
  • պտղունց աղ

Պատրաստման եղանակը

1. Կաթի հետ խառնեք աղը, շաքարավազի կեսը և վանիլային շաքարավազը։ Դրեք կրակին մինչև շաքարի լուծվելը, իսկ հետո հանեք կրակից։

2. Հարեք դեղնուցը մնացած շաքարավազի հետ մինչև սպիտակելն ու օդային դառնալը։ Խառնելով հետզհետե լցրեք տաք կաթը դեղնուցի վրա։

3. Կրկին տաքացրեք խառնուրդը թույլ կրակի վրա, մինչև էմուլսիոն վիճակի հասնելը՝ չթողնելով, որպեսզի այն եռա։ Այն չպետք է խտանա, այլ պետք է մի փոքր պնդանա։

4. Եփած դեղնուցներին ավելացրեք սառը սերուցք, խառնեք և սառեցրեք։

5. Սառեցված խառնուրդը տեղադրեք համապատասխան տարրայի մեջ և դրեք սառցախցի մեջ։ 3 ժամվա ընթացքում ցանկալի է, որպեսզի 30 րոպեն մեկ խառնուրդը խառնեք։

5-6 ժամից Ջելատոն պատրաստ է։

ԱՆՈՒՇ ԼԻՆԻ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես տանը պատրաստել իտալական ջելատո
Twitter-ը նմանվել է Instagram-իմ