fbpx

Ձեր ծննդյան ամիսը ցույց է տալիս, թե ինչպես եք արձագանքում փոփոխություններին. համընկնումներն ապշեցնում են

Փոփոխությունները կյանքում այն քիչ բաներից են, որոնցից հնարավոր չէ խուսափել: Սակայն դրանց յուրաքանչյուր մարդ յուրովի է արձագանքում: Ոմանք մեծ ոգևորությամբ են ընդունում նորը, ոմանք էլ մինչև վերջ կառչած են մնում սովորական դարձած իրականությանը, իսկ մյուսները փորձում են հավասարակշռություն գտնել տագնապի ու հարմարվելու միջև՝ ջանալով չկորցնել վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Հոգեբանները վաղուց են նկատել. այն, թե ինչպես ենք մենք տանում փոփոխությունները, անմիջականորեն կապված է մեր բնավորության հետ: Իսկ եթե այս ամենին մի փոքր էլ աստղագուշակություն ավելացնենք, ապա կարող ենք հետաքրքիր օրինաչափություն նկատել. անորոշ իրավիճակներում մեր վարքագիծը հաճախ պայմանավորված է լինում նաև մեր ծննդյան ամսով:

Եվ այսպես, ինչպե՞ս եք արձագանքում փոփոխություններին՝ կախված ձեր ծննդյան ամսից:

Հունվար

Դուք ոչ միայն հեշտությամբ եք ընդունում փոփոխությունները, այլև առաջինն եք դրանց ընդառաջ գնում: Սովորաբար հենց ձեզ են խնդրում օգնել նորեկներին և բացատրել անհասկանալի հարցերը: Դուք այն մարդն եք, ով շատ արագ է կողմնորոշվում նոր իրավիճակներում և անմիջապես օգնության հասնում մյուսներին: Բայց այստեղ մի նրբերանգ կա. օգտակար լինելու ձեր պատրաստակամությունը հաճախ հանգեցնում է նրան, որ շրջապատի մարդիկ սկսում են չարաշահել ձեր բարությունը:

Փետրվար

Ձեզ համար փոփոխությունները միանգամայն բնականոն գործընթաց են: Հաճախ հենց դուք եք դառնում դրանց նախաձեռնողը, ուստի երբ կյանքում ինչ-որ բան է փոխվում, դուք դա հանգիստ եք տանում՝ որպես հերթական փուլ: Երբեք չեք կենտրոնանում միայն մեկ իրադարձության վրա, քանի որ արդեն իսկ մտածում եք հաջորդ քայլի մասին: Ձեր ուշադրության կենտրոնում ոչ թե ակնթարթային արդյունքներն են, այլ երկարաժամկետ հեռանկարները:

Մարտ

Նախընտրում եք մնալ ձեր հարմարավետ աշխարհում, նույնիսկ երբ շուրջբոլորն ամեն ինչ փոխվում է: Նոր տենդենցները, տեխնոլոգիաներն ու անսպասելի շրջադարձերը ձեզ ավելի շուտ նյարդայնացնում են, քան հետաքրքրություն առաջացնում: Ձեր սկզբունքը շատ պարզ է. եթե մի բան աշխատում է, ավելի լավ է այն չփոխել: Եվ սրա մեջ իսկապես որոշակի ներքին կայունություն կա:

Ապրիլ

Դուք դիմադրում եք փոփոխություններին, ընդ որում՝ բավականին ակտիվորեն: Ցանկացած անսպասելի նորություն ձեզ համար մարտահրավեր է, որին արձագանքում եք գրեթե բնազդաբար՝ «ամեն ինչ պետք է իմ վերահսկողության տակ լինի» տրամաբանությամբ: Նախընտրում եք մինչև վերջ կառչել սովորական դարձածից, անգամ եթե հոգու խորքում լավ հասկանում եք, որ փոփոխություններն անխուսափելի են:

Մայիս

Ձևացնում եք, թե ոչինչ չի կատարվում: Նույնիսկ երբ փոփոխություններն արդեն թակում են ձեր դուռը, դուք կարող եք տևական ժամանակ անտեսել դրանք՝ հուսալով, որ ամեն ինչ «ինքն իրեն կհարթվի»: Սա ոչ թե թուլության նշան է, այլ ավելի շուտ՝ ավելորդ սթրեսից պաշտպանվելու յուրահատուկ միջոց: Բայց ինչպես գիտենք, իրականությունը վաղ թե ուշ ստիպում է առերեսվել փաստերի հետ:

Հունիս

Սկզբում բավականին բուռն եք արձագանքում և խիստ անհանգստանում եք: Ցանկացած փոփոխություն ձեզ հանում է բնականոն ռիթմից, ստիպում նյարդայնանալ ու վերանայել բոլոր ծրագրերը: Սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ փոխվում է. դուք հավաքում եք ձեր մտքերն ու հարմարվում իրավիճակին: Ընդ որում, դա անում եք շատ արագ և արդյունավետ՝ անտեսելով սկզբնական սթրեսը:

Հուլիս

Նախընտրում եք ցույց չտալ ձեր զգացմունքները: Նույնիսկ երբ ներսում ամեն ինչ եռում է, արտաքուստ հանգստություն եք պահպանում: Չեք սիրում բողոքել և խուսափում եք ձեր անձի հանդեպ ավելորդ ուշադրություն գրավելուց: Շրջապատի համար դուք իսկական տոկունության խորհրդանիշ եք, թեև այդ արտաքին հանգստության իրական գինը շատերի համար այդպես էլ գաղտնիք է մնում:

Տես նաև՝ Հոգու առաքելությունը. ի՞նչ է հուշում ծննդյան ամիսը ձեր կոչման մասին

Օգոստոս

Միշտ ցանկանում եք գտնվել իրադարձությունների կենտրոնում: Ձեզ համար փոփոխությունները տեղեկատվություն են, իսկ տեղեկատվությունն, ինչպես հայտնի է, մեծ ուժ է: Ձգտում եք ամեն ինչի մասին առաջինն իմանալ ու վերահսկել իրավիճակը: Կարելի է ասել՝ դուք փոփոխությունները ծառայեցնում եք ձեր օգտին՝ դարձնելով դրանք միջոց, որն օգնում է կառավարել իրադարձությունների ընթացքը:

Սեպտեմբեր

Երբեք չեք կարող անտարբեր անցնել փոփոխությունների կողքով. դուք անպայման պետք է գնահատական տաք դրանց: Ցանկացած նոր իրավիճակ ստիպում է ձեզ վերլուծել՝ արդյոք դա լա՞վ է, թե՞ վատ, արժե՞ արդյոք ընդունել դա, թե՞ ավելի ճիշտ կլինի քննադատել: Դուք կարծես մի աներևույթ խմբագիր լինեք, ով մանրակրկիտ ստուգում է շուրջբոլորը կատարվող ամեն բան և կայացնում իր վերջնական վճիռը:

Հոկտեմբեր

Դուք հարմարվելու իսկական վարպետ եք: Փոփոխությունները ձեզ համար ոչ թե խնդիր են, այլ առաջադրանք, որն ուղղակի պետք է լուծել: Ինչ-որ բան չեղարկվե՞ց՝ դուք անմիջապես այլընտրանք եք գտնում: Ծրագրերը փոխվեցի՞ն՝ հարմարեցնում եք դրանք նոր իրավիճակին հենց ընթացքում: Ձեր ճկունությունը ձեր ամենամեծ առավելությունն է, ինչի շնորհիվ դուրս եք գալիս ցանկացած անսպասելի դրությունից:

Նոյեմբեր

Դուք ոչ միայն արձագանքում եք կատարվածին, այլև նախապես հաշվարկում եք ամեն ինչ: Միշտ ունեք հստակ պլան, իսկ հաճախ՝ նույնիսկ մի քանիսը: Անգամ եթե փոփոխությունները միանգամայն հանկարծակի են թվում, դուք շատ արագ ելք եք գտնում, քանի որ մտքով արդեն իսկ անցել եք իրադարձությունների զարգացման տասնյակ հնարավոր սցենարների միջով: Սա ձեզ վերահսկողության զգացում և մեծ ինքնավստահություն է հաղորդում:

Դեկտեմբեր

Արձագանքում եք կտրուկ, իսկ երբեմն էլ՝ չափազանց կտրուկ: Եթե փոփոխությունները ձեր կամքով չեն կատարվում, կարող եք կա՛մ պայքարի մեջ մտնել, կա՛մ էլ ուղղակի հեռանալ ու մեկուսանալ: Ձեր գլխավոր խնդիրն է՝ սովորել դադար վերցնել և էմոցիաների ազդեցության տակ որոշումներ չկայացնել, քանի որ հենց դրա մեջ է թաքնված ձեր ամենամեծ ռիսկը:


Փոփոխությունները ոչ միայն արտաքին հանգամանքներ են, այլև ճկունության, կայունության և առաջ շարժվելու պատրաստակամության յուրօրինակ ներքին ստուգատես: Եվ, ի վերջո, գուցե խնդիրն այն չէ, թե ինչ է կատարվում մեզ հետ, այլ այն, թե ինչպես ենք մենք արձագանքում այդ ամենին:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ձեր ծննդյան ամիսը ցույց է տալիս, թե ինչպես եք արձագանքում փոփոխություններին. համընկնումներն ապշեցնում են
33 դրական մեջբերում երջանկության մասին: Մտորեք
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց