Ո՞վ չի լսել աշխարհի 7 հրաշալիքների մասին: Բայց երբևէ մտորե՞լ եք, թե ինչն է արժեքավոր և նշանակալից հենց ձեզ համար: Յուրաքանչյուրիս կողքին կան նրանք, ովքեր մեր կյանքը հրաշք են դարձնում:
Ահա 7 հիանալի մարդիկ յուրաքանչյուրիս կողքին, որոնց պետք է գնահատել:
1. Ձեր մայրը
Մոր սիրտը՝ անսպառ հրաշքների աղբյուր է:
Պիեր Ժան Բերանժե
2. Ձեր հայրը
Ամենաուժեղ հայրական բարկությունը շատ ավելի նուրբ է ամենանուրբ որդիական սիրուց:
Անրի Մոնտերլան
3. Ձեր քույրերն ու եղբայրները
Ծնողները մեզ տալիս են կյանք և անկեղծ սեր, ներարկում են արժեքներ և դաստիարակություն, կիսվում են ջերմությամբ և փորձով: Բայց նրանց կողմից ամենահրաշալի և գեղեցիկ նվերներից մեկը՝ դա եղբայրն ու քույրն են:
Սերժ Գուդման
4. Ձեր ընկերը
Իրական ընկերությունը՝ դանդաղ աճող բույս է, որը պետք է փորձություններ անցնի աղքատության և դժբախտության միջով, նախքան այդպիսին կոչվելը:
Ջորջ Վաշինգտոն
5. Ձեր սիրելին
Սերը՝ երբ ցանկանում ես ինչ-որ մեկի հետ ապրել տարվա բոլոր չորս եղանակները: Երբ ցանկանում ես վազել ինչ-որ մեկի հետ գարնանային ամպրոպին, իսկ ամռանը հատապտուղներ հավաքել և լողալ գետակում: Աշնանը միասին մուրաբաներ եփել և սոսնձել պատուհանները՝ ցրտից պաշտպանվելու համար: Ձմռանը օգնել հաղթահարել մրսածությունը և երկար երեկոները․․․
Ռեյ Բրեդբերի
6. Ձեր երեխաները
Հիշեք, որ ձեր երեխաները ձեզ հետ կվարվեն այնպես, ինչպես դուք էիք վարվում ձեր ծնողների հետ:
Ֆալես
7. Ձեր թոռները
Եթե դուք ունեք թոռներ, նշանակում է դուք այս կյանքում ամեն ինչ ճիշտ եք արել:
Գ․Ալեքսանդրով
Մեր հարազատներն ու մտերիմները՝ ահա աշխարհի 7 հրաշալիքները: Երբեմն մենք չենք գիտակցում սեփական երջանկությունը՝ մինչև չենք կորցնում այն: Գնահատեք ձեր մտերիմներին, որոնք ամեն օր ձեր կյանքը դարձնում են կախարդական: Մի ընդունեք նրանց սերն ու հոգատարությունն այնպես՝ կարծես հենց այդպես էլ պետք է լիներ:
Զանգահարեք նրանց հենց հիմա և ասեք, թե որքան շատ եք կարոտել: