fbpx

Դանինգ-Կրյուգերի էֆեկտը. Ինչո՞ւ են հիմար մարդիկ կարծում, որ խելացի են

Երբեմն մարդիկ չափազանց հիմար են, որպեսզի հասկանան, թե որքան հիմար են:

Մեզանից յուրաքանչյուրը գիտի մեկին, ով իրեն ավելի խելացի է համարում, քան իրականում կա: Բայց նախքան նման մարդկանց վերևից նայելը, դուք պետք է համոզվեք, որ դուք ինքներդ զերծ եք Դանինգ-Կրյուգերի էֆեկտից:

Այս էֆեկտի հիմքում ընկած տեսությունը մշակել են Քորնելի համալսարանի գիտնականներ՝ Դեյվիդ Դանինգը և Ջասթին Կրյուգերը: Նրանք պարզեցին, որ մտածողության այս շեղումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ մարդիկ չեն կարողանում ճիշտ գնահատել իրենց կոմպետենտության մակարդակը (կամ ոչ կոմպետենտությունը) գիտելիքների կամ գործունեության որոշակի ոլորտներում, և նրանք սխալմամբ իրենց համարում են ավելի կոմպետենտ, քան իրականում կան:

Հաճախ այս տեսությունը կոչվում է նաև որպես «հիմարության կետ»: «Հիմարության կետը» այն կետն է, երբ դուք ունեք բավականաչափ գիտելիքներ թեմայի վերաբերյալ, որպեսզի այդ մասին խոսելու ցանկություն զգաք, բայց դուք բավարար իմաստություն չունեք բոլոր փաստերը հավաքելու կամ գոնե դրա մասին մի փոքր ավելին իմանալու համար:

Վերջապես ո՞րն է այդ Դանինգ-Կրյուգերի էֆեկտը

Հոգեբանական աբերացիան (շեղում), որի արդյունքում մարդը կարծում է, որ ինքն ավելի խելացի է և ավելի կոմպետենտ, քան իրականում կա, առաջին անգամ նույնականացվել է 1999 թ. «Հիմարներ, ովքեր տեղյակ չեն այդ մասին․ թե ինչպես սեփական անձի անհամարժեքության գնահատման հարցում դժվարությունները հանգեցնում են չափազանցված ինքնագնահատականի» անվանումով հետազոտության մեջ:

Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործունեության որոշակի ոլորտներում չափազանց ցածր ունակություններ ունեցող մարդիկ ի վիճակի չեն բավարար ինքնաքննադատության՝ հասկանալու համար, թե իրականում որքանով են ցածր իրենց ունակությունները: Այսպիսով, նրանք սկսում են գերագնահատել իրենց գիտելիքներն ու կոմպետենտությունը:

Պարզ ասած, երբ «մարդիկ չափազանց հիմար են, որպեսզի հասկանան, թե որքան հիմար են»:

Ինչպե՞ս էին Դանինգը և Կրյուգերը ստուգում իրենց հիպոթեզը

Դեյվիդ Դանինգը և Ջասթին Կրյուգերը մշակեցին իրենց տեսությունը՝ կատարելով ուսումնասիրություններ, որոնցում մասնակիցներին խնդրեցին հումորի, տրամաբանության, գիտական ​​տերմինների, գիտելիքների և քերականության որոշ թեստեր հանձնել: Պարզեցին, որ նրանք, ովքեր լավագույնը դրսևորեցին իրենց այս թեստերում՝ անընդհատ թերագնահատում էին իրենց կարողությունները: Մյուս կողմից, նրանք, ովքեր իրենց դրսևորեցին ոչ այնքան փայլուն, համոզված էին, որ այդ առումով իրենց մոտ ամեն ինչ կարգին է: Նրանք պարզեցին, որ ինչքան ավելի վատ է ինչ-որ մեկի իմացությունն ու ճանաչողական կարողությունը, այնքան ավելի վատ է այդ մասնակցի ունակությունը ճշգրիտ գնահատելու իր կարողությունները:

Այսպիսով, փորձերից մեկում հետազոտողները մասնակիցներին հարցրել են`գիտե՞ն որոշակի տեխնիկական տերմիններ և հասկացություններ: Ֆոկուսն այն էր, որ տերմինների ցանկի որոշ առարկաներ, մեղմ ասած, հորինված և գոյություն չունեցող տերմիններ էին: Գիտնականները պարզեցին, որ.

«Շատերը պնդում էին, որ իրենք ծանոթ են այնպիսի տերմինների, ինչպիսիք են ֆոտոնը կամ, ասենք, կենտրոնախույս ուժը: Բայց ավելի հետաքրքիրն այն է, որ նրանք նաև պնդում էին, որ իրենց մի փոքր ծանոթ են բոլորովին կեղծ ու հորինված այնպիսի տերմիններ, ինչպիսիք են՝ ուլտրա-լիպիդները, խոլարին և պարալաքս թիթեղները»:

Ի՞նչ հայտնաբերեցին գիտնականները

Դանինգը և Կրյուգերը պարզեցին, որ ամենավտանգավոր իրավիճակն այն չէ, երբ սուբյեկտը որևէ թեմայի մասին բացարձակապես ոչինչ չգիտի, այլ այն, երբ նա մի փոքր բան գիտի այդ մասին:

Այս գաղափարը ամենևին էլ նոր չէ: «Փոքր գիտելիքը ծայրաստիճան վտանգավոր է» արտահայտությունը սովորաբար վերագրվում է Ալեքսանդր Պոուպին, ով այն գործածեց իր «Քննադատության փորձի» մեջ դեռևս 1709 թվին: Ինչպես ասում էր հումորային գրող Ջոշ Բիլինգսը.

«Դուք տհաճություններ եք ունենում ոչ այն պատճառով, որ ինչ-որ բան չգիտեք, այլ այն բանի համար, որ դուք վստահ եք, որ ամեն ինչի մասին գիտեք, չնայած իրականում դա այդպես չէ»:

Դժբախտաբար, այս խնդիրը չունի պարզ լուծում: Դանինգը նշում էր, որ «որպեսզի ինչ-որ բանի մասին քիչ գիտելիք ունեցող մարդիկ գիտակցեն իրենց գիտելիքների պակասը, նրանց պետք է ճշգրիտ գիտելիք, որը պակասում է»:

Ինչը հետաքրքրական է Դանինգը և Կրյուգերը ապացուցեցին, որ երբ սկսում ես ավելին իմանալ որևէ թեմայի մասին կամ դառնում ես ավելի փորձառու, սկսում ես ավելի քիչ վստահ լիել գիտելիքներիդ և հմտություններիդ մեջ: Որքան շատ եք իմանում, այնքան ավելի շատ եք գիտակցում, թե որքան բան դեռ չգիտեք: Երբ զգում ես այս զգացողությունը, ուժի մեջ է մտնում բոլորովին նոր հոգեբանական էֆեկտ, որը հայտնի է որպես «Ինքնակոչի համախտանիշ»:

Երբ Դանինգ-Կրյուգերի էֆեկտը վտանգավոր է

Եվ չնայած որ կարող է զվարճալի լինել հետևել, թե ինչպես է ինչ-որ մեկը իրեն հրապարակայնորեն հիմար ձևով դրսևորում, կան իրավիճակներ, երբ Դանինգ-Կրյուգերի էֆեկտը կարող է իսկապես վտանգավոր լինել:

Օրինակ, բժիշկները պարզել են, որ տարեցները հրաժարվում են ֆիզիկական վարժություններից՝ ցավը թեթևացնելու համար, նույնիսկ այն դեպքում, երբ դա ամենաարդյունավետ միջոցն է: Իսկ դա այն պատճառով, որ նրանք սխալմամբ հավատում են, որ ֆիզիկական անհարմարությունները, որը նրանք զգում են վարժությունից հետո, նշան է, որ իրենց վիճակն ավելի է վատանում, և ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանել:

Իսկ եթե ավելի լուրջ օրինակ է պետք, ապա Հնդկաստանում շատ մայրեր հավատում են, որ ավելցուկային ջուրը նորածինների մոտ առաջացնում է լուծ: Հետևաբար, հիվանդության ժամանակ նրանք երեխաներին ջուր չեն տալիս: Սա շատ վտանգավոր սխալ պատկերացում է, քանի որ որոշ դեպքերում դա կարող է հանգեցնել ուժեղ ջրազրկման կամ նույնիսկ մահվան:

Եվ ևս մեկ օրինակ. Փորձագետները ենթադրում են, որ 2008-ի տնտեսական ճգնաժամը հրահրվել էր, հատկապես, ֆինանսիստների և նրանց հաճախորդների գերինքնավստահության պատճառով:

Վերջում մի քանի մտքեր

Իհարկե, շատ դեպքերում դժվար է հասկանալ, որ դուք չգիտեք որևէ բան, կամ նույնիսկ ընդհանրապես հնարավոր չէ: Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը չգիտի քերականության կանոնները, ինչպե՞ս կարող է հասկանալ, որ իր նամակում նա տասնյակ անգամ խախտել է այդ կանոնները:

Ամենայն հավանականությամբ, մենք բոլորս ունենք որոշ թեմաներ, որոնցում, ինչպես հավատում ենք, ունենք շատ ավելի ընդարձակ գիտելիքներ, քան իրականում է: Կամ մի հոբբի, որում, ինչպես կարծում ենք, մենք իսկական պրոֆեսիոնալ ենք (նույնիսկ եթե դա բացարձակապես այդպես չէ): Եվ, հավանաբար, նախքան մեր աներևակայելի կարևոր կարծիքով կիսելը, հարկ է ստուգել՝ թե որքանով են համապատասխանում ճշմարտությանը մեր պնդումները:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Դանինգ-Կրյուգերի էֆեկտը. Ինչո՞ւ են հիմար մարդիկ կարծում, որ խելացի են
Բազմագիտակության բավական բարդ ԹԵՍՏ