fbpx

«Խելացի վարվելու համար միայն խելքը քիչ է»։ Մեջբերումներ Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» գրքից

1866թ-ին հրատարակվել է ռուս գրող, գրականագետ, փիլիսոփա Դոստոևսկու վեպը։ Վեպի գլխավոր հերոսը՝ Ռասկոլնիկովը, ծայրահեղ աղքատությունից ու ապրելու ծանր պայմաններից դրդված, կատարում է ոճիր, որը, սակայն նրան հոգեկան տանջանքների է հասցնում։ Վեպում շոշափվում է նիհիլիզմի միտքը. այսինքն երբ մարդ կորցնում է հավատը Աստծո նկատմամբ, և արարքները դառնում են անկառավարելի։ Վեպի գլխավոր հերոսը կորցրել է հավատը Աստծո նկատմամբ և գիտակցելով կատարել սարսափելի ոճրագործություն։

1. Հավերժությունը մեզ պատկերվում է որպես մի անըմբռնելի իդեա`վիթխարի մի բան։

2. Շաղակրատում եմ այն պատճառով, որ ոչինչ չեմ անում։

3. Աղքատությունը արատ չէ։

4. Ստոր մարդը ամեն բանի ընտելանում է։

5. Հիվանդագին վիճակում երազները աչքի են ընկնում արտասովոր ցայտունությամբ։

6. Ամեն մի ոճրագործ, հենց ոճրագործության պահին, ենթարկվում է կամքի և բանականության անկման։

7. Ազնիվ և զգայուն մարդը սրտաբացություն է ցուցաբերում։

8. Միևնույնն է քեզ բաժին կընկնի մի արշին տարածություն, սակայն ինչպիսի վերջ…

9. Հոգեվարքի ժամին պետք է ներել։

10. Առանց ուժի ոչինչ չես կարող անել։ Իսկ ուժը պետք է ուժով ձեռք բերել։

11. Քանի ապրես, այնքան բան կսովորես։

12. Գինու մեջ ճշմարտություն կա։

13. Խելացի վարվելու համար միայն խելքը քիչ է։

14. Բախտավոր են այն մարդիկ, որոնք փակելու բան չունեն։

15. Հանճարեղ մարդիկ միլիոններից մեկն են լինում, իսկ մեծ հանճարները` մարդկության կատարելագործողները, թերևս ծնվում են աշխարհից բազմահազար միլիոն մարդկանց անցնելուց հետո։

16. Ով խիղճ ունի կտուժի,երբ կգիտակցի սխալը։

17. Որքան խորամանկ է մարդը, այնքան քիչ է կասկածում, որ իրեն հեշտությամբ կշփոթեցնեն։ Ամենախորամանկ մարդուն էլ հենց աննշան փաստերով պիտի շփոթեցնել։

18. Կան այնպիսի վիրավորանքներ, որոնք չի կարելի մոռանալ, ինչքան էլ բարի կամք ցուցաբերես։ Ամեն ինչ ունի իր սահմանը, որից անցնելը վտանգավոր է, որովհետև եթե անցնես, էլ չես կարող հետ դառնալ։

19. Ով բոլորից ավելի համարձակություն է ցուցաբերում` նա էլ իրավացի է։

20. Աշխարհում շիտակությունից ավելի դժվար և շողոքորթությունից ավելի հեշտ բան չկա։

21. Միայն թե մարդ ազնիվ լինի. մնացած ամեն ինչ կարող է ձեռք բերել գիտելիքներով, տաղանդով, բանականությամբ, հանճարով։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
«Խելացի վարվելու համար միայն խելքը քիչ է»։ Մեջբերումներ Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» գրքից
Google-ի հերթական թաքնված հումորը