Այսօր Նոյեմբերի 10-ին հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը ռևանշ-մենամարտ էր անցկացնում ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ: 9-րդ ռաունդում Դարչինյանը նոկաուտի է ենթարկվում:
Հիշեցնեմ, որ Դարչինյանը հայտարարել էր, որ Նոնիտո Դոների հետ մենամարտում ցանկանում է ապացուցել, որ ֆիլիպինցի բռնցքամարտիկը գերագնահատված է. «Ես ցանկանում եմ բոլորին ապացուցել, որ այն բռնցքամարտիկը չէ, ում մասին բոլորը խոսում են: Ցանկանում եմ ցույց տալ ֆիլիպինցիներին, որ Դոները չի դառնա նոր Պակյաո. նա գերագնահատված է: Ես շատ ֆիլիպինցիների հետ եմ մենամարտել, նրանք շատ լավ բռնցքամարտիկներ ունեն: Ռիդոնդոն նրան դաս տվեց, իսկ ես նրան կուղարկեմ թոշակի»:
Հ.Գ. Այ թե ինչ է լինում, երբ թերագնահատում ես մրցակցիդ և թե ի՞նչ է լինում, երբ սկսում ես գլուխ գովալ…
[uppod video=”http://youtu.be/SvOHYdpa6lY” align=”center”]