fbpx

Դոն Ժուանի 10 մեջբերումները

Նոր ժամանակների գրականության «հավերժ կերպարներից» մեկը՝ կանանց անհագ գայթակղեցնող, ծնունդով իսպանացի։ Նրա անունը դարձել է ազատ կյանք վարող տղամարդկանց բնութագրող բառ, ինչպես Կազանովան։ Մենք հավաքել ենք Ձեզ համար 10 մեջբերում այս մարդու մասին ստեղծագործություններից։

Երբ ես ասում են, որ բոլոր իմ կանայք գեղեցկուհիներ են… մարդիկ հաճախ վիճում են ինձ հետ… Բայց ես տեսնում եմ այդ կանանց այնպիսին, ինչպիսին նրանք կան իրականում… հիասքանչ… նրանք կատարյալ են…

Յուրաքանչյուր կին՝ գաղտնիք է, որը պետք է բացահայտել, սակայն կինը ոչինչ չի թաքցնի իսկական սիրեկանից։

Դու երբևէ հանդիպե՞լ ես մի կնոջ, ով կստիպեր քեզ սիրել նրան քո մարմնի ամեն մի բջիջով։ Դու շնչում ես նրան, զգում ես նրա համը, նրա աչքերում տեսնում ես քո չծնված երեխաներին և դու գիտես, որ գտել ես դոննային։ Քո կյանքը սկսում է նրա հետ, իսկ առանց նրա՝ ավարտվում է։

Կյանքում գոյություն ունի միայն չորս հարց, որն արժեք ունի։ Ի՞նչն է սուրբ։ Ինչի՞ց է բաղկացած հոգին։ Հանուն ինչի՞ պետք է ապրել։ Հանուն ինչի՞ կարելի է մեռնել։ Պատասխանը բոլոր դեպքերում մեկն է՝ ՍԵՐԸ։

Ես երբեք չեմ ՕԳՏՎՈՒՄ կանանցից։ Ես նրանց հաճույք եմ պատճառում, եթե նրանք արժանի են դրան։

Ի՞նչ գիտեք մեծագույն սիրո մասին։ Դուք երբևէ սիրե՞լ եք կնոջն այնպես, որ ձեր ձայնը նրա ականջում ստիպել է նրան դողալ ամբողջ մարմնով և նա դրանից այնպիսի մեծագույն հաճույք է ապրել, որ միայն արցունքները կարող էին նրան օգնել ուշքի գալ։

Նա հոգոց հանեց, կարմրեց, ամաչեց, շշնջաց. «ոչ մի դեպքում»՝ և համաձայնվեց։

Ես կսիրեի քեզ, եթե դու լինեիր ջերմ, եթե լինեիր սառը, բայց դու տաք ես։

 Չկա կրակ՝ չկա ջերմություն, չկա ջերմություն՝ չկա կյանք։ Այդպիսին է հավասարակշռությունը։

Նրանց սերը նման էր գեղեցիկ աղոթքի։ նույնիսկ Աստված չէր կարող դա հերքել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դոն Ժուանի 10 մեջբերումները
ԹԵՍՏ. Իսկ դու ի՞նչ գիտես Հայաստանի մարզերի մասին