Սուզորդների մի խումբ ուղևորվում է գիշերային սուզորդության, որպեսզի հետևի կատվաձկներին (скат), որոնք բնակվում են Հավայաններում գտնվող Կոնա կղզու ափերի մոտ: Որոշ ժամանակ անց մի դելֆին է սկսում սուզակների շուրջ պտտվել և համառորեն իր վրա ուշադրություն է հրավիրում:
Մարդիկ մի անգամից գլխի են ընկնում, որ կենդանին ուղղակի հետաքրքրասեր չէ, այլ օգնության կարիք է զգում: Սուզորդներից մեկը ուշադիր զննելով դելֆինին նկատում է, որ դելֆինի լողաթևին է փաթաթվել ձկնորսական կարթով թելը: Սուզակը հենց ջրի տակ սկսում է օգնել կենդանուն ազատվել կարթից:
Դելֆինը անընդհատ փոխում էր դիրքը, որպեսզի մարդու գործը հեշտացնի: Ցավոք սրտի խորը մխրճված կարթի ծայրը այդպես էլ հնարավոր չեղավ դուրս հանել լողաթևից, սակայն սուզակները կարողացան ազատվել կարթի թելերից:
Ահա և այս պատմության վիդեո ապացույցը.
[uppod video=”http://youtu.be/CCXx2bNk6UA” align=”center”]