Ձեզ ենք ներկայացնում փաստեր «Dolce & Gabbana» բրենդի մասին:
1. Իտալական մոդայի տունը հիմնադրվել է Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանայի կողմից:
2. Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան ծանոթացել են 80-ականների սկզբին, երբ Դոմենիկոն աշախատանքի է անցել Ստեֆանոյի ատելյեյում։ Հետագայում նրանք որոշում են համախմբել իրենց ուժերը և բացել սեփական ստուդիան: Սկզբնական շրջանում այս երկու դիզայներները աշխատում են առանձին անվան տակ, սակայն ծախսերը տնտեսելու նպատակով որոշում են ընդհանուր անունով աշխատել և երեք տարի անց՝ 1985 թվականին հիմնադրվում է Դոլչե և Գաբանա նորաձևության տունը։
3. Դոլչե և Գաբանայի առաջին ցուցադրությունը՝ Real Woman անունով ցուցադրում էին ոչ թե պրոֆեսիանալ մանեքենուհիներ, որովհետև չէին կարող վճարել, այլ սովորական կանայք, որոնց ընտրել էին իրենց ընկերների և ծանոթների միջից։ Գումար չկար նաև աքսեսուարների համար. դրա համար ցուցադրությանը մասնակցող կանայք կրում էին իրենց սեփական զարդերը։
4. Առաջին հավաքածուի մասին խոսվեց մամուլում, բայց չունենալով սպասված հաջողությունը՝ գործընկերները որոշում են փակել այն, սակայն նրանց փրկում է Դոլչե ընտանիքի կողմից հատկացված գումարը և նորից սկսում են աշխատանքները։
5. Նրանց հանրաճանաչ դարձրեց իրենց երկրորդ հավաքածուն:
6. 1992 թվականին ընկերությունը ներկայացրեց իր առաջին օծանելիքի արտադրանքը՝ Dolce & Gabbana Perfume:
7. 1990 թվականին թողարկվեց տղամարդկանց հագուստի առաջին հավաքածուն:
Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Վարդանյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: