Երբ Մոնթին 16 տարեկան էր, նրան հանձնարարում են գրել շարադրություն այն մասին, թե ի՞նչ է նա ուզում, երբ մեծանա: Մոնթին երկար չարչարվեց և երկար ժամեր ծախսեց իր երազանքը նկարագրելու համար: Նա ուզում էր երբևիցե դառնալ ռանչոյի տեր: Նա 7 էջի վրա մանրակրկիտ, մանրամասնորեն նկարագրում է իր 200 ակրի վրա գտնվող ռանչոն, և նկարում ամեն մի շինության, ախոռների և ճանապարհների գտնվելու վայրի պլանը: Նա նույնիսկ նկարում է տան մանրակրկիտ պլանը, որը նա կկառուցի 4000 քառակուսի ֆուտ մակերեսով: Մոնթին հանձնում է իր շարադրությունը ուսուցչին:
Երկու օր անց ուսուցիչը վերադարձնում է շարադրությունը նշանակելով կարմիր ու գեր «2» գնահատական և տակը գրելով. «դասից հետո կմնաս»:
Դասից հետո երազանքներով տղան մոտենում է ուսուցչին և հարցնում, թե ինչո՞ւ է նա «2» ստացել իր շարադրության համար: Որին ուսուցիչը պատասխանում է. «Որովհետև այդպիսի երազանքը չի կարող իրականանալ այնպիսի տղայի համար, ինչպիսին դու ես: Քեզ շատ, չափազանց շատ փող է հարկավոր, որպեսզի կարողանաս այդպիսի ռանչո ունենալ: Իսկ դու փող ունե՞ս. իհարկե ոչ: Չէ որ դու աղքատ ընտանիքից ես: Չկա քեզ համար ոչ մի հնարավորություն իրականացնել երազանքդ: Ահա ինչ կասեմ քեզ: Գնա տուն և գրիր մեկ այլ շարադրություն, որտեղ դու կնկարագրես մեկ ուրիշ, ավելի իրական երազանք և ես կնշանակեմ քեզ այլ գնահատական»: Տղան վերադառնում է տուն և խորհուրդ հարցնում հորից: Եվ ահա թե ինչ պատասխան լսում հորից. «տղաս, վախենում եմ այստեղ ոչնչով չկարողանամ քեզ օգտակար լինել: Կարծում եմ դա պետք է լինի միայն քո որոշումը, և ես զգում եմ, որ դա կլինի իրոք կարևոր որոշում քեզ համար»: Մոնթին մտորում էր հոր խոսքերի վրա ուղիղ մեկ շաբաթ: Վերջապես նա վերադարձնում է ուսուցչին նույն շարադրությունը և ասում. «դուք կարող եք պահել ձեզ ձեր «2»-ը, իսկ ես կպահեմ ինձ իմ երազանքը»:
Ժամանակներ են անցնում: Մոնթին վաղուց ավարտել է դպրոցը՝ նա արդեն մեծացել է: նա պատմում է այս պատմությունը և շրջվելով իրեն լսող մարդկանց խմբի կողմը, ասում. «ես պատմեցի ձեզ այս պատմությունը, որովհետև դուք նստած եք իմ 4000 ֆուտ մակերեսով տանը, որը գտնվում է իմ 200 ակր ռանչոյի կենտրոնում, իսկ այն շարադրությունը շրջանակի մեջ կախված է բուխարիկի վերևում»: Մոնթին շարունակում է. «բայց այս պատմության ամենահետաքրքրական մասը այն է, որ երկու տարի առաջ, ամռանը, նույն այդ ուսուցիչը այստեղ բերեց 30 դպրոցական և նրանք 1 շաբաթ ճամբար դրեցին իմ ռանչոյում: Գնալուց առաջ ուսուցիչը ինձ ասաց. «լսիր Մոնթի, այս մասին ես հիմա կարող եմ ասել քեզ: Երբ ես քո ուսուցիչն էի, ես այն ժամանակ կարծես այսպես ասած երազանքների գող լինեի: Ես հիմա ափսոսում եմ, որ այն ժամանակ գողացել եմ շատ երեխաների երազանքներ: Բայց ես ուրախ եմ, որ դու խիզախություն գտար ու պահեցիր քո երազանքը»»:
Թույլ մի տվեք ոչ մեկին գողանալ ձեր երազանքը: Ինչ էլ որ ձեզ չասեն՝ հետևեք ձեր սրտին: