fbpx

15 տարօրինակ փաստ ԴՆԹ-ի մասին, որոնք դուք հաստատ չգիտեիք

Զարմանալի է: Բայց այդպես է:

Այն իր մեջ կրում է գենետիկ ցուցումներ յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի զարգացման և գործունեության մասին, գրում է Stars Insider-ը:

ԴՆԹ-ն մարդու մարմնի յուրաքանչյուր բջիջում է: Այն ունի կրկնակի պարույրի ձև, որի յուրաքանչյուր «աստիճան» բաղկացած է զույգ նուկլեոտիդներից:

Գիտնականները ակտիվորեն ուսումնասիրում են ԴՆԹ-ն, քանի որ կարծում են, որ այդ գիտելիքները կօգնեն հաղթահարել բազմաթիվ հիվանդություններ և զգալիորեն երկարացնել մարդու կյանքը:

1) Ինչո՞ւ հնարավոր չէ կլոնավորել դինոզավրերին

Մի խումբ գիտնականներ անցկացրել են անհետացած մոա թռչնի ԴՆԹ-ի ուսումնասիրություն՝ դրա համար օգտագործելով 600-ից 8000 տարեկան հայտնաբերված ոսկորներ և պարզել են, որ 521 տարի անց ԴՆԹ-ում կապերն այն աստիճանի են քայքայվում, որ արդեն իսկ բավական դժվար է դառնում կարդալ գենետիկական ծածկագիրը:

2) ԴՆԹ-ի վրա ազդում են արտաքին էկոլոգիական գործոնները, որոնք կարող են միացնել և անջատել գեները: Սա հիմնականում բացատրում է, թե ինչու, օրինակ, որոշ մարդիկ ունեն ավելի մուգ մաշկ և մարմնի ավելի առատ մազեր, քան մյուսները:

3) Եթե ձեր մարմնի ամբողջ ԴՆԹ-ն ձգենք երկայնքով մեկ, այն կհասնի արևին և կվերադառնա ավելի քան վեց հարյուր անգամ (հարյուր տրիլիոն բազմապատկած 180 սանտիմետր, բաժանած 148059648 կիլոմետր):

4) Մեզանից յուրաքանչյուրի ԴՆԹ-ն համընկնում է Երկրի վրա ցանկացած այլ մարդու ԴՆԹ-ի հետ 99 տոկոսով, բայց ծնողի և երեխայի ԴՆԹ-ն համընկնում է 99.5 տոկոսով:

5) Մատնահետքերի ԴՆԹ-ն իրենից ներկայացնում է ԴՆԹ մարկերների մի շարք, որը եզակի է յուրաքանչյուր մարդու համար, բացառությամբ միաձվաբջիջ երկվորյակների, քանի որ նույնական երկվորյակներն ունեն նույն գեները՝ 100 տոկոսով:

6) ԴՆԹ-ն օգնեց գիտնականներին ապացուցել, որ վիկինգները առաջինն էին, որ հայտնաբերեցին Նոր աշխարհը:

Դա տեղի է ունեցել Կոլումբոսի հայտնագործությունից մի քանի դար առաջ: Ինչպես գիտեք, Հյուսիսային Ամերիկայի ափերին հասած առաջին եվրոպացին սկանդինավյան նավագնաց Լեյֆ Էրիկսոնն էր, ով ապրում էր X – XI դարերի վերջում:

7) ԴՆԹ-ն վնասվում է օրական գրեթե 1 միլիոն անգամ … մարդու մարմնի յուրաքանչյուր բջիջում: Բարեբախտաբար, մարմինը ապահովված է «վերանորոգման» բարդ համակարգով: Եթե ​​դա չլիներ, ապա բոլորը կմահանային քաղցկեղից կամ բջջային մահից:

8) Երբ խոսքը վերաբերում է անողնաշարավորներին, մարդկանց ամենամոտն են գտնվում… անձրևաորդերը (մարդիկ ԴՆԹ-ով ավելի շատ ընդհանուր բաներ ունեն  նրանց հետ, քան խավարասերների կամ նույնիսկ ութոտնուկների հետ):

9) Միջազգային տիեզերակայանը ունի կոշտ սկավառակ, որը կոչվում է «Անմահության սկավառակ»: Այն պարունակում է այնպիսի հայտնի մարդկանց ԴՆԹ-ն, ինչպիսիք են Լենս Արմսթրոնգը և Սթիվեն Հոքինգը: Դա արվել է, որպես պահուստ գլոբալ աղետի դեպքում:

10) Hornsleth խորը ծովային թաղման նախագծի շրջանակում, օվկիանոսի ամենախորը մասում , 2013-ին թաղվել է մարդու արյունով, մազերի նմուշներով և կենդանիների ԴՆԹ-ով պարկուճ: Սա կարող է օգտագործվել հետագայում վտանգված տեսակների վերադարձման համար:

11) Եղբայրներն ու քույրերը կիսում են իրենց գեների 50%-ը, ինչպես ծնողներն ու երեխաները: Միևնույն ժամանակ, պարադոքսալ կերպով, մարդու ԴՆԹ-ի 50%-ը նույնական է բանանի ԴՆԹ-ի հետ…

12) Բրուք Գրինբերգը մինչև 20 տարեկան հասակում մահանալը՝ նման էր մեկ տարեկան երեխայի:

Նրա զարգացումը կարծես դադարել էր 11 ամսական հասակում, որից հետո աղջիկը ընդհանրապես չէր ծերանում: Գիտնականները կարծում են, որ նրա ԴՆԹ-ն կարող է պարունակել «կենսաբանական անմահության» բանալին:

13) Bdelloid rotifers-ը միկրոսկոպիկ արարածներ են, որոնք կարող են լինել բացառապես իգական սեռի: Դրանք գոյություն ունեն ավելի քան 80 միլիոն տարի և բազմանում են՝ գողանալով այլ կենդանիների ԴՆԹ-ն:

14) ԴՆԹ-ի մեծ մասը ոչ թե ժառանգականությունը վերահսկող բջիջների կորիզների մեջ են, այլ մեր միիտոքոնդրիումում`օրգանելաներ (միավորներ բջիջներում), որոնք առաջացնում են նյութափոխանակության էներգիա:

15) Չնայած այն հանգամանքին, որ այն կոդավորում է բոլոր այն տեղեկատվությունը, որից բաղկացած է մեր մարմինը, ԴՆԹ-ն ինքնին բաղկացած է միայն չորս շինանյութ հանդիսացող սպիտակուցներից կամ նուկլեոտիդներից`ադենին, գուանին, տիմին և ցիտոզին:

Այս փաստերից ո՞րն էր ձեզ համար իրական բացահայտում:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
15 տարօրինակ փաստ ԴՆԹ-ի մասին, որոնք դուք հաստատ չգիտեիք
Նոր Տարվա դեկորացիաների 23 կրեատիվ մտքեր