fbpx

Ուոլտ Դիսնեյը սարսափելի դժբախտություն է ապրել, որի հետքերը նկատվում են նրա մուլտֆիլմերում

Ուոլտ Դիսնեյը սիրում էր ուրախացնել երեխաներին: Նա ցանկանում էր յուրաքանչյուրի կյանք մտցնել թեկուզ մի փոքր դրական բան: Սակայն ինքը թաքուն էր պահում դժբախտ մի գաղտնիք, որի մասին չէր պատմում, սակայն ակնարկում էր…

Դուք երբևէ նկատե՞լ եք, որ Դիսնեյի ոչ մի մուլտֆիլմում չկա լիարժեք ընտանիք:

Չնայած դրան, մեր սիրելի հերոսներից ոչ մեկ չի տառապում ծնողի կորստի համար: Բեմբիի մայրիկին սպանեցին, Բելլի հայրը ողջ է, սակայն մոլորվել է: Արիել, Մոխրոտիկ, Սպիտակաձյունիկ… իսկ որտե՞ղ են մայրիկները:

Ահա թե ինչում է պատճառը: Ուոլտ Դիսնեյի մայրը դժբախտության զոհ է դարձել: Հայտնի մուլտիպլիկատորը այդպես էլ չկարողացավ ներել ինքն իրեն դրա համար:

1940-ականների սկզբներին, Դիսնեյը ծնողների համար նոր տուն է գնում: Բարելավել մայրիկի և հայրիկի կյանքը, օգնել նրանց՝ շատերիս բաղձալի երազանքն է: Դիսնեյն այն իրականացրեց:

Նրա ծնողները տեղափոխվեցին նոր տուն, սակայն պրոբլեմներ ծագեցին վառարանի հետ կապված: Թվում էր թե հասարակ բան է: Դիսնեյը խնդրում է իր ստուդիայի աշխատակիցներին, որպեսզի նրանք լուծեն այդ հարցը: Եվ հենց դա էլ հանդիսանում է սխալը:

Հաջորդ օրը սպասուհին անգիտակից վիճակում է հայտնաբերում Դիսնեյի ծնողներին: Տեղի էր ունեցել գազի արտահոսք: Ընտանիքի հորը հաջողվեց փրկել, սակայն մուլտիպլիկատորի մայրն արդեն մահացած էր:

Այս դժբախտ պատմությունը հայտնի դարձավ ի շնորհիվ ստուդիայի պրոդյուսեր Դոն Խանի: Նա ստուդիայում աշխատեց երկար տարիներ:

«Դիսնեյը երբեք այդ մասին չէր պատմի: Նա ավելորդ պատասխանատվություն էր զգում»:

Դիսնեյի բոլոր մուլտֆիլմերն ունեն երջանիկ ավարտ: Սակայն ցավոք, Ուոլտ Դիսնեյի հանդեպ բախտը այդքան բարեհաճ չգտնվեց, որքան մուլտֆիլմերի հերոսների հանդեպ:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ուոլտ Դիսնեյը սարսափելի դժբախտություն է ապրել, որի հետքերը նկատվում են նրա մուլտֆիլմերում
Իրեր, որոնք ապացուցում են, որ ֆանտաստիկ ապագան արդեն սկսել է