fbpx

Չարլզ Դիքենս։ Մեջբերումներ «Մեծ հույսեր» գրքից

«Մեծ հույսեր»-ը Դիքենսի վեպն է, որը հրատարակվել է 1860-1861թ դեկտեմբերից օգոստոս «Կլոր տարին» շաբաթաթերթում։

Վեպի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի կեսին։ Վեպի գլխավոր հերոսը Փիփն է, որի մեծ հույսերը այդպես էլ իրականություն չեն դառնում։ Մանուկ հասակում նա կորցնում է իր ծնողներին և մնում քրոջ խնամքին, որը շատ դաժան էր վարվում տղայի հետ։

Մարդ, որքան հասուն ու գիտակից է լինում, այնքան խորն է զգում բզկտվելը։

Իսկական սերը՝ դա կույր նվիրվածությունն է, անվերապահ հնազանդությունը, ինքնանվաստացումը, դա այն է, որ վստահում ու հավատում ես ի հեճուկս ինքդ քեզ ու բովանդակ աշխարհին։ Ամբողջ սիրտդ ու հոգիդ ես տալիս քեզ տանջողին։

Սարսափելի է խղճի տանջանքը. լինի դա երեխայի մոտ, թե չափահասի։

Մարդ պետք է շնորհակալական զգացում ունենա։

Մարդուն իր գործով պիտի դատեն, մարդու նկատմամբ պիտի արդարամիտ լինեն։

Այն փոքրիկ աշխարհում, որտեղ ապրում են երեխաները, ով էլ նրանց դաստիարակի, ոչ մի բան այնքան բծախնդրությամբ չի ընկալվում ու չի զգացվում, որքան անարդարությունը։

Սուտը սուտ է։ Որտեղից էլ որ գալու լինի, մեկ է լավ բան չի կարելի սպասել դրանից, որովհետև գալիս է ստերի հորից, սատանայից և նորից նրա մոտ է տանում։

Գազազում են ու խաղաղվում։ Այսպիսին են բոլորը կյանքում։

Երբեք մենք չպետք է ամաչենք մեր արցունքներից, որովհետև դրանք, ինչպես անձրևը լվանում են մեր սրտերը չորացնող, սև փոշուց։

Աշխարհում ավելի վատ խաբեություն չկա, քան ինքնախաբեությունը։

Եվ նա, ով հարմար չի մեկին, կարող է հարմար գալ մյուսին։

Պատահականությունը չի գտնում մարդուն, մարդն  ինքը պետք է գտնի դրան։

Մարդ կարող է զղջման մեծ ցնցում ապրել նաև առանց խորապես սիրելու։

Երբեք մի հավատացեք թվացողին, այլ հավատացեք միայն ապացույցին։ Կյանքում սրանից լավ կանոն չկա։

Առանց անհրաժեշտության երբեք որևէ փաստաթուղթ չթողնել որպես ապացույց, որովհետև ով գիտի, մեկ էլ տեսար մեկն ու մեկը մի որևէ առիթով ուզենա օգտագործել այն։

Ինչպես չես կարող տեսնել գետի հատակը, այնպես էլ չես կարող ասել, թե ինչ կլինի մի քանի ժամ հետո։ Ժամանակը չես կարող կանգնեցնել։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Չարլզ Դիքենս։ Մեջբերումներ «Մեծ հույսեր» գրքից
Ընտրեք քաղցրավենիքը և իմացեք Ձեր կանխատեսումը 2017թ. համար