fbpx

Սիրո մասին 38 մեջբերում Դիպակ Չոպրայի գրքից

Հրաշալի մեջբերումների հավաքածու Դիպակ Չոպրայի «Սիրո մասին։ Հոգևոր դասեր իրական սիրո ճանապարհին» գրքից։

Եթե սիրում եք կարդացեք, եթե չեք սիրում՝ առավել ևս պետք է կարդաք…

1. Բացարձակ երեք բան կա և դրանք անհնար է քարուքանդ անել՝ ինքնագիտակցումը, գոյը և սերը։

2. Սերը՝ հավերժ Գոյն է առանձին վերցրած մարդու սրտի ամենակենտրոնում։

3. Դուք սիրում եք, եթե գիտեք, որ դուք՝ հենց սերն եք։

4. Սերն ամենուր է, բայց որոշ տեղերում նրան արգելափակում է վախը։

5. Այն, ինչ չի պարունակում սեր, պետք է պարունակի խաբկանք։

6. Դուրս պրծեք ձեր բոլոր խաբկանքներից և կհայտնաբերեք, որ դուք միայն սեր եք։

7. Բոլոր այլերը՝ ձեր սեփական սիրո արտացոլանքն են։

8. Իրականում գոյություն չունեն ոչ մի «այլք», միայն «ես» տարատեսակ ձևերով։

9. Սերը՝ զարգացման խթանն է, որն ընդլայնում է կյանքը։

10. Մտորեք սիրո մասին ամեն օր։

11. Սիրով ներծծված մտորումները ստիպում են սրտին աճել։

12. Մի պատմեք ձեր երազանքների մասին աշխարհին։ Շշնջացեք դա սիրո ականջին։

13. Անհույս սեր փնտրող մարդը ինձ հիշեցնում է գետի մեջ գտնվող ձկան, որն անհույս ջուր է փնտրում։

14. Սիրո ճանապարհը ամենուր է և ոչ մի տեղ։

15. Չկա այնպիսի վայր, որ գնաք և չհանդիպեք սիրուն, և չկա մի վայր, որ լքեք և ձեր ետևից սեր չթողնեք։

16. Սերը նման է ջրին։ Եթե այն չի հոսում՝ ճահճանում է։

17. Եթե դուք ձեր մեջ բաց տարածություն ստեղծեք՝ սերը կլցնի այն։

18. Եվ երբ մեր իշխանության տակ են գտնվում ներդաշնակության, ուրախության և սիրո ուժերը՝ մենք հասնում ենք հաջողությանը շատ հեշտ և առանց ավելորդ ջանքերի։

19. Ամենաքիչ ջանքը թափվում է այն ժամանակ, երբ դուք ձեր գործողություններում շարժվում եք սիրով, որովհետև բնության մեջ ամեն ինչ միաձուլում է սիրո էներգիան։

20. Սերն ընդունում է տարատեսակ ձևեր՝ և ձեր իշխանության տակ է ընտրել, թե դրանցից որն արտահայտել։

21. Սիրո ամենաբարձր արտահայտումը՝ արվեստն է։

22. Սերը հիմնված է ոչ թե այն բանի վրա, թե ինչպես եք գործում կամ ինչ եք զգում, այլ ձեր ինքնագիտակցման մակարդակի վրա։

23. Սիրել մաքրաբարո՝ նշանակում է թույլ տալ ուրիշներին արտահայտել, թե ով են իրենք։

24. Ոչ մեկ վատ չի վարվում։ Սիրո աչքերում բոլոր մարդիկ անում են լավագույնը, ինչ կարող են, ելնելով սեփական գիտակցության մակարդակից։

25. Երկակիությամբ սերը գալիս և գնում է, եզակիությամբ՝ գոյություն ունի միայն սեր։

26. Նրանք խոսում են սովորական ձայնով, երբ իրենց սրտերը համահունչ են զարկում։ Բայց երբ երկու սիրտ միաձուլվում են՝ ոչ մի բառ այլևս հարկավոր չէ։ Այդպես է կառուցված մեր սրտերը։

27. Լռության մեջ դու կգտնես հոգիդ, որի ճանապարհը կհուշի սերը, որը բնակվում է քո սրտում։

28. Դիմադրությունը նման է պատի, որը պահում է սիրո հոսքը։ Սերը՝ ալիք է, որը կրում է ներում, բարություն և վստահություն հենց հոգու կողմից։

29. Լուսավորումը՝ սիրո իմպուլսն է, որը լուծում է հին մատնահետքը։ Լուսավորումը բերում է ճշմարտություն, որն էլ հենց սերն է գործողության մեջ։

30. Մի կենտրոնացրեք ձեր ուշադրությունը այն բանի վրա, թե ինչ է արել նա, որ ձեզ նյարդայնացնում է՝ վերաբերվեք դրան որպես մաքուր սիրո մի ակտ, որն ուղարկված է ձեզ որպես մի դաս, որի կարիքն ունեք ներկա պահին։

31. Անմեղությունը՝ չպահելով, սեր տալու և ընդունելու ունակությունն է։

32. Սերը ավտոմատ կերպով ենթադրում է հրաժարում բոլոր այն վեճերից և պայքարներից, որ բերում է էգոն։

33. Լիարժեք ազատման համար ուղղակի սիրահարվածությունը բավարար չէ, որովհետև պայքարը անխուսափելիորեն կսկսվի նորից։ Ուղղակի սիրահարվածությունը որոշակի պատկերացում է մեզ տալիս Ճանապարհի մասին։

34. Սերն ու էգոն անհամատեղելի են։ Զիջումները պետք է սկսեն ամենաաննշան և ամենաանձնական դիպվածներից։ Դրանք սկսվում են, երբ դուք և նա, ում սիրում եք՝ սովորում եք միասին լինել, առանց որևէ վախի և դիմադրության։

35. Երբ երկու մարդ որոշում են դիտարկել կյանքը որպես զարգացման ճանապարհ, նրանց հարաբերությունները ճակատագրական են դառնում։ Դուք և նա, ում սիրում եք, ոտնակոխում եք մի ճանապարհ, որում առաջին անգամ եք երկուսդ էլ։

36. Ժամանակը՝ էգոի թշնամին է, այլ ոչ սիրո։ Սերը ժամանակի ընթացքում փոխվում է, բայց ոչ թուլանում։ Այն միշտ ամբողջովին գոյություն ունի։ Իրական սերը այստեղ է և հիմա։ Այն, ինչ կարող եք հիշել կամ կանխատեսել ապագայի համար՝ ընդամենը սիրո շողքն է։ Որպեսզի տեսնել սերը ներկա պահին, անհրաժեշտ է մաքրել ընկալումների պատուհանները։ Եթե դուք կարողանաք ուղղել ձեր ամբողջ ուշադրությունը տվյալ պահի վրա՝ դուք կտեսնեք միայն սեր։

37. Սերը չտեսնված թարմությամբ կատարում է իր պարը։

38. Ձեր ուժն այնպիսին է, որ մարդկանց հետ կապը ձեզ ուրախություն է պատճառում, իսկ մարդկանց ուրախություն է պատճառում կապը ձեզ հետ։ Եվ հենց ձեր ուժն է հանդիսանում կապող օղակը, այն կապ է հաստատում, որն էլ բխում է իրական սիրուց։

Դիպակ Չոպրա «Սիրո մասին։ Հոգևոր դասեր իրական սիրո ճանապարհին»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag