Գեղեցկությունը շատ հարաբերական հասկացություն է։ Այն, ինչ համարվում էր գեղեցիկ, օրինակ, 100 տարի առաջ, այժմ կարող է բազմաթիվ հարցեր առաջացնել։ Ստանդարտները և նորաձևության միտումները բառացիորեն փոխվում են ամեն տասնամյակ: Կոսմետիկ վիրաբուժության կլինիկաների բրիտանական ցանցը՝ Transform Hospital Group-ը հետաքրքիր ուսումնասիրություն է անցկացրել այն մասին, թե ինչպես են փոխվել դիմահարդարման միտումները 100 տարվա ընթացքում՝ 1920-ականներից մինչև 2020-ականները: Տեսեք, թե ինչ ստացվեց դրանից.
1920-ականներ

1920-ականներին կոսմետիկ միջոցներ օգտագործող կանանց թիվն ավելացավ։ Նորաձև էին կարմիր շուրթերը, շատ ավելի քիչ էին բնական ուրվագծերը և գունատ դեմքը: Կարմրաներկի օգնությամբ դեմքն ավելի կլորացավ։ Նաև հատուկ ուշադրություն էր դարձվում մուգ ու փարթամ թարթիչներին։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1930-ականներ

Հոլիվուդը հսկայական ազդեցություն ունեցավ դիմահարդարման վրա 1930-ականներին: Դերասանուհիների շնորհիվ նորաձևության մեջ մտան բարակ հոնքերը։
1940-ականներ

Պատերազմի տարիներին Բրիտանիայում կոսմետիկայի պակաս կար։ Օգտագործվում էին ժողովրդական միջոցներ՝ ճակնդեղի հյութը որպես շրթներկ և այրված խցան՝ որպես տուշ։ Հոնքերը բնական միջին հաստությամբ էին: Դեմքի գույնը նույնպես բնական էր։
1950-ականներ

Այս տարիներին տարածված էր դիմահարդարումը պաստելային գույներով, հստակ արտահայտված կամարակապ հոնքեր, փարթամ թարթիչներ՝ առատ տուշով։
1960-ականներ

Այս տարիներին տարածված էր հաստ աչքի մատիտը, Թվիգիի շնորհիվ նորաձևություն մտան կեղծ թարթիչները։ Կանայք սկսեցին քողարկիչ օգտագործել՝ պզուկներն ու աչքերի տակ մուգ շրջանակները քողարկելու համար։
Տես նաև՝ Ինչ է պատմում սև հագուստի հանդեպ սերը ձեր անձի մասին
1970-ականներ

Բրոնզատորն ակտիվորեն օգտագործվում էր դիմահարդարման մեջ։ Մաշկի փայլն ընդգծվում էր մարգարտագույն փոշով։ Նորաձևության մեջ էին փայլուն քսուք ստվերաներկը և շուրթերի թափանցիկ փայլը:
1980-ականներ

Գույների ժամանակաշրջան! Վառ ստվերներ, գունավոր սևաներկ (տուշ), յուղոտ մատիտ՝ ինչպես վերին, այնպես էլ ստորին կոպերին, շրթներկի համարձակ երանգներ և խիտ բնական հոնքեր։
1990-ականներ

Այստեղ ասպարեզ եկան մանուշակագույն, բորդո և շագանակագույն երանգների շուրթերը, ինչպես նաև մուգ ուրվագծված հոնքերը, սովորաբար շատ բարակ։
2000-ականներ

Այս տարիների ամենաճանաչված դիմահարդարումը կապույտ ստվերներն են, փայլատ շրթներկը և շուրթերի շատ փայլը։ Հոնքերը սահմանված և հանված էին:
2010-ականներ

2010-ականների դիմահարդարումն ամբողջությամբ վերաբերում էր թանձր տոնալ հիմքի և դեմքի քանդակմանը՝ կոնտուրինգով և հայլայթերով: Ստվերների հետ կարելի էր փորձարկումներ կատարել, իսկ նորաձև էին փքված շուրթերը:
2020-ականներ

Թրենդը բնականությունն ու դեմքի բուժումներն են, քանի որ գեղեցիկ մաշկը պետք չէ թաքցնել տոնալ կրեմի հիմքի հաստ շերտի տակ։ Հանրաճանաչ են այն ապրանքները, որոնք ժամանակ են խնայում դիմահարդարման վրա:
Ահա թե ինչպես է, ավելի քան 100 տարի, դիմահարդարման միտումները սև ստվերից և կարմիր տիկնիկային շուրթերից անցել բնականության: Ո՞ր տասնամյակի դիմահարդարումն եք ամենաշատը հավանում:








